Մահապատժի ենթարկվեց բելառուս երկրորդ ահաբեկիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ահաբեկիչ Դմիտրի Կոնովալովի մահապատիժը կյանքի է կոչվել: Իշխանությունների պաշտոնական մեկնաբանությունն այս առնչությամբ դեռ չի հրապարակվել: Հիշեցնենք, անցյալ տարվա ապրիլի 11-ն Բելառուսի մայրաքաղաք Մինսկի մետրոյում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով զոհվել էր 15 մարդ: Քննության արդյունքներով, Կոնովալովն ու նրա հանցակից ընկեր Վլադիսլավ Կովալեւը ` ահաբեկչության կազմակերպիչները, այդ քայլին էին գնացել, որպեսզի ապակայունացնեն հասարակական կարգն ու վախեցնեն բնակչությունը:Նշենք, Վ.Կովալեւը, եւս մահապատժի է ենթարկվել: 




Լրահոս