ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Փետ 04,2011 00:00 «ՏԻՏԱՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ» Կառավարության երեկվա նիստում հրապարակային վիճաբանություն է տեղի ունեցել Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի եւ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջեւ։ Պատճառը եղել է նախարարի կողմից ներկայացված` «Ոստիկանության ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Դատախազության մասին», «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Այն չգիտես ինչու բարկացրել է Գորիկ Հակոբյանին, …
ԻՐԵՆՑ ԽՈՍՔԸ ԿԱՍԵՆ Փետ 04,2011 00:00 Երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանի կողմից հիմնված «Ժողովրդավարական Ուղի» կուսակցությունը շարունակում է մնալ ընդդիմադիր դիրքերում: Կուսակցության ղեկավար Մանուել Գասպարյանի կարծիքով` մեր երկրում ԱԺ ընտրություններից առաջ արտահերթ նախագահական ընտրություններ կլինեն: ԺՈՒԿ-ը ստեղծվել է 2005 թվականին` Մանուկ Գասպարյանի եւ իր աջակից ընկերների կողմից, որն այժմ ղեկավարում է նրա որդին` Մանուել Գասպարյանը: Այն գտնվում է Քանաքեռ-Զեյթունում` Ավետիս Ահարոնյան 18 հասցեում: …
ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՀԻ ԱՅՈ, ԿԱՐՈՂ Է` ՈՉ Փետ 04,2011 00:00 «Իրականում» հաղորդաշարի մեկնաբան Կարեն Անդրեասյանը, որի մշակած Մամուլի մասին օրենքի նախագիծը կոալիցիոն հայտնի նախագծի փորձաքարն էր` մամուլի ու հասարակության տրամադրությունները շոշափելու ճանապարհին, այսօր Հայաստանի օմբուդսմենի հիմնական թեկնածուն է: Նա փեսա Միքայել Մինասյանի հովանավորյալն է: «Որեւ առաջարկ չի եղել ու որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել: Ճիշտ կլինի, որ ով ասում է, նա էլ մեկնաբանի: Կարդացել եմ …
ԲԱՑ ԱՊԱՎԵՆ Փետ 04,2011 00:00 Մեր թերթի 01.02.2011-ի համարի՝ «Կառավարությունը ժողովրդի կողքին չէ» հրապարակման մեջ Կառլեն Մկրտչյանին նշել էինք, որպես «Ապավեն» ընկերության տնօրեն` նրա տրամադրած կտրոնների հիման վրա: Բայց երեկ «Ապավեն»-ից գրություն ստացանք, որտեղ նշված էր, որ վերոհիշյալ անձը չի հանդիսանում նշված ընկերության տնօրեն, եւ միայն Մկրտչյանի կազմակերպությունները շատ այլ կազմակերպությունների նման, ուղղակի օգտվում են «Ապավեն»-ի բաց մաքսային պահեստի ծառայություններից:
ԱՐԴՅՈՒՆՔԸ` 0 Փետ 04,2011 00:00 «Ժողովուրդ»-ի հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում Տիգրան Կարապետյանի հետ միանալու գործընթացը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության ղեկավար Մովսես Շահվերդյանը պատասխանեց. «Մի քանի ամիս առաջ մենք բացահայտ եւ հրապարակայնորեն հայտարարել ենք, որ ցանկանում ենք ազնիվ քաղաքական դաշտ ստեղծել Տիգրան Կարապետյանի հետ, իսկ հիմա փորձում ենք համագործակցության եզրեր գտնել: Անկեղծ ասեմ, մենք խոսել ենք համագործակցության մասին, իսկ …
ՑԱՍՈՒՄԸ ՄԵԾ Է Փետ 04,2011 00:00 «Ազգային Միաբանություն» կուսակցությունը իր առաջնորդի անձի հետ կապված ցանկացած անդրադարձ անարձագանք չի թողնում: Արտաշես Գեղամյանի տեղակալները կրկնակի ծավալով հերքում-արձագանքներ են պատրաստում: Թե ինչու Գեղամյանն ինքը չի պատասխանում իր հասցեին հնչած քննադատություններին. Գեղամյանը երեկ մեր թղթակցի այս հարցին ի պատասխան ասել է, որ ինքը «վայրահաչություններին փիլիսոփայորեն է մոտենում», սակայն տեղակալների ցասումը, ցավոք, զսպել չի կարողանում:
«ՆԵՄԵՑՍԿԻ» ԶՐՈՒՅՑ Փետ 04,2011 00:00 Երեկ «Հետք» էլեկտրոնային պարբերականը պատվիրված նամակով Գլխավոր Դատախազ Աղվան Հովսեփյանին է ուղարկել «Հաղորդագրություն հանցագործության մասին»` դրան կցելով իրենց թղթակցի հետ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսակցության հայհոյանքներով առատ ձայնագրությունը:
ՔԵՆԴԻՆ ՓԱԿՎԵԼ Է Փետ 04,2011 00:00 «Գրանդ Քենդի»-ի Տիգրան Մեծ փողոցում գտնվող ֆիրմային խանութը փակվել է: Ընկերության լրատվականը երեկ հրաժարվեց մեկնաբանել իրեն մշտապես զարգացող ընկերություն մատուցող հոլդինգի անհաջողությունը` հավելելով, որ Քենդիի խանութները երբեմն փակվում են, երբեմն բացվում: Նշենք, որ փակված խանութը գտնվում էր «Երեւան սիթի»-ի հարեւանությամբ եւ չի բացառվում, որ Հրանտ Վարդանյանից ոչ պակաս հզոր օլիգարխի պատկանող սուպերմարկետը, ինչպես ասում են, …
ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԵՆ, ԲԱՅՑ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ Փետ 04,2011 00:00 Ամանորից առաջ հայկական հեռուստաեթերը ողողված էր ԱՊՊԱ-ների մասին կոչ-զգուշացումներով: Գրեթե բոլոր պետական չինովնիկները թութակի պես կրկնում էին, թե ԱՊՊԱհովագրությունը շատ կարեւոր է, պարտադիր է եւ այլն: Բայց ինչպես ամեն ինչ, մեր երկրում երկակի չափանիշներ են գործում նաեւ այդ ոլորտում:Առաջին էջի մեր լուսանկարը հենց դրա վկայությունն է: Այսինքն` ՆՍՕՏՏ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պատկանող ավտոմեքենան …
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ՊԱՐՏՔ` ԻՆՉՔԱՆ ՈՒԶԵՔ Փետ 04,2011 00:00 Տ.Սարգսյանի ղեկավարած կառավարության «իրական» ձեռքբերումներից է արտաքին պարտքի շեշտակի ավելացումը` 2010թ-ի վերջի դրությամբ հասցնելով 3 միլիարդ դոլարի, որը կազմում է ՀՀ ՀՆԱ-ի 44,4 տոկոսը: Չմտածեք, թե սա հայրենի իշխանությանը տրվել է հեշտությամբ, եղել են բազմաթիվ մերժումներ միջազգային ֆինանսական կառույցների կողմից: Եղել են բազում գործուղումներ ֆինանսական մայրաքաղաքներ, օտարերկրյա պատվիրակությունների հետ բանակցություններ, մերոնք ժամերով հանդես են եկել …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում