ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՏԻՏԱՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ»  Կառավարության երեկվա նիստում հրապարակային վիճաբանություն է տեղի ունեցել Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի եւ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջեւ։ Պատճառը եղել է նախարարի կողմից ներկայացված` «Ոստիկանության  ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Դատախազության մասին», «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Այն չգիտես ինչու բարկացրել է  Գորիկ Հակոբյանին, որն ընդմիջելով Թովմասյանի ելույթը, զայրացած ասել է` «Այդ եվրոպացի փորձագետնե՞րը պետք է մեզ հուշեն, թե հանրահավաքների ժամանակ ազգային անվտանգությունն ու ոստիկանությունը իրենց ինչպես պահեն»: Թովմասյանն էլ, որը պաշտոնավարման հարյուր օրն անգամ չլրացած իրեն հասցրել էր վարկաբեկել Նիկոլ Փաշինյանի գործով,  առիթից օգտվելով բարձր ձայնով առարկել էր` պետք է հարցնենք իրավաբանների կարծիքը եւ այլն: Վեճը չհրապարակայնացնելու նպատակով անմիջապես անջատվել են միկրոֆոնները, բայց ԱԱԾ պետը էլի բարձրաձայն փնթփնթացել է: Վեճն, ի վերջո,  հարթվել է Տիգրան Սարգսյանի միջամտությամբ:ԷԼԻ «ՏԻՏԱՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ»  Երեկ եւս լռություն էր ամպրոպից առաջ, ոչ մի  հանրապետական ոչ մի մամուլի ակումբ չգնաց, որտեղ նա անպայման պետք է պատասխաներ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարության մասին հարցին: ՀԻՇԵՑՈՒՄ ՀՐԱՆՈՒՇԻՆ ԱԺ վիրահայ պատգամավոր Հայկ Սանոսյանն էլ երեկ ասուլիս էր կազմակերպել ու հիշեցրեց, որ դեռ 2009-ից ինքն անդրադարձել է երկպալատ խորհրդարանի հարցին` ափսոսանք հայտնելով, որ այդքան ուշ եղավ արձագանքը իշխանությունների կողմից: «Սփյուռքի պալատ ստեղծելը  ունի մի շարք կարեւոր նախահիմքեր. մենք պետք է կարողանանք համախմբվել` ի փառս մեր երկրի հզորացման»: ԱԽ, ԷԴ ԵԳԻՊՏՈՍԸ Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանում բարձրացված բենզինի գների մեղավորը ոչ թե Ֆլեշն է (նկատի ունենք ընկերությանը), այլ Եգիպտոսը, որը տարանցիկ երկիր է: Այնտեղ մարդիկ հեղափոխություն են անում, Հյաստանում գները բարձրանում են: ԶԲԱՂՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿԸԵրեկ Երեւանի քաղաքապետարանը գրավոր մերժել է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ՀՀՇ-ի հայտը: Այնտեղ այդ օրերին ավելի լուրջ միջոցառումներ են նախատեսվում, քան հանրահավաքը: ՎԱՐԴԱՆԻԿԻ ԿԱՐՈՏԸԵրեկ հայրաքաղաք Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղական հեռուստաեթերից խոստովանել է, որ կարոտել է գյումրեցիներին: Նա իր ոճի մեջ նաեւ նախատել է լրագրողներին, որոնք իր եւ ժողովրդի շփումը ավելի արագ չեն կազմակերպում` «բլոկադա» են արել, քանի որ «ժողովուրդը, որ տեսնում է ինձ, ռեյտինգս շատ է  բարձրանում, այ դրա համար  բլոկադայի են ենթարկել»:  Ուստի Գյումրիի քաղաքապետը կոչ է  արել լրատվամիջոցներին՝ բլոկադայից հանել իրեն, որպեսզի  ինքը ժողովրդի հետ կարողանա հաղորդակցվել:Վարդան Ղուկասյանը առանց անունների անդրադարձել է նաեւ ԱԺ պատգամավորներին`  Մարտուն Գրիգորյանին եւ Սամվել Բալասանյանին` շեշտելով, թե ծաղիկ ու բացիկ են բաժանում, որպեսզի հեղինակություն ձեռք բերեն: «Հետո միլիոններ են տալիս ԶԼՄ-ներին, որպեսզի  գովազդեն: Մինչդեռ հանրապետականների արածները չի գնահատվում: Պետք է  էնպիսի պատգամավորների ընտրել, որ խելք ունենան, հասկանան կամ եթե չգիտեն, գոնե հարցնեն, իմանան»,-երեկ  հայտարարել է  նա:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս