ԱՐԴՅՈՒՆՔԸ` 0

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում Տիգրան Կարապետյանի հետ միանալու գործընթացը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության ղեկավար Մովսես Շահվերդյանը պատասխանեց. «Մի քանի ամիս առաջ մենք բացահայտ եւ հրապարակայնորեն հայտարարել ենք, որ ցանկանում ենք ազնիվ քաղաքական  դաշտ ստեղծել Տիգրան Կարապետյանի հետ, իսկ հիմա փորձում ենք  համագործակցության եզրեր գտնել: Անկեղծ ասեմ, մենք խոսել ենք համագործակցության մասին, իսկ դաշինքն արդեն պայմանավորված, այսպես ասած, բարձրագույն ձեւն է, դաշինքն ընտրությունների համար ա, իսկ համագործակցությունը` ընթացքի: Մենք դեմ չենք դաշինքին, եթե դրա հիմքում կա լուրջ գաղափարախոսություն, լուրջ ծրագիր, լուրջ անելիքներ: Մենք  կուզենք, որ այդ համագործակցությանը շատ կուսակցություններ մասնակցեն. դա բաց համագործակցություն է, բայց ոչ դաշինք»:




Լրահոս