Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Լոռի էր այցելել ո՛չ ավել, ո՛չ պակաս, ավտոբուսով` երեւի ցույց տալու համար, որ ինքն իրեն ժողովրդից բարձր չի դասում: Բայց, ամեն դեպքում, հեծանիվով գնալն ավելի էֆեկտիվ կլիներ:Ինչեւէ, նախապես որոշված էր, որ ավտոբուսից իջնելու էին դաշտերում` տեղում հետեւելու վարուցանքին, հարցնելու գյուղացու հալը, նրան հույս ներշնչելու: Մի խոսքով, վարչապետի` կճուճի ֆոնին տված հարցազրույցի …