“Մենք չենք բանակցում, մենք երկխոսում ենք”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գալուստ Սահակյանը: Ինչպես նաեւ ՀԱԿ-ականներին նա երկխոսելու է հրավիրում “Ազդակ” ակումբ.”Թող գան` կնստենք, կխոսենք, կամ` օպերայի բակում, Սեւանի նոր, անվճար ափերում: Իսկ եթե իրենց կարգին պահեն` “Օջախում”: Այն, որ ՀԱԿ-ը մինչեւ սեպտեմբեր ժամանակ է տվել իրենց, ՀՀԿ փոխնախագահն ասաց.”Վախեցած սպասում ենք` մտածելով, որ հեսա …