ՉՏՈՒԳԱՆԵՑԻՆ Սեպ 06,2011 00:00 ՏՄՊՊՀ-ն խիստ նախազգուշացում է արել «Հայկական էլեկտրացանցեր» ընկերությանը: ՀԷՑ-ին պետք է տուգանեին 20 մլն դրամով, սակայն հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը վերջին պահին առաջարկել է տուգանքը փոխարինել նախազգուշացումով, քանի որ ՀԷՑ-ն առաջին անգամ է հայտնվում հանձնաժողովի վարույթի ներքո, եւ վարույթի ընթացքում վերականգնվել են սպառողների իրավունքները:
ԹԱՆԿ ՆՍՏԵՑ Սեպ 06,2011 00:00 Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 500 հազ. դրամով տուգանել է «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցին` սպառողներին ապակողմնորոշելու եւ գովազդում ներկայացված պայմանները խախտելու հիմքով: «Ֆրեշ»-ը գովազդել էր մի ակցիա, որով պետք է կիվիի 3 հատը վաճառեր 375 դրամով, բայց իրականում վաճառել էր 510-ով: Քանի որ դեպքը տեղի է ունեցել 2010թ.-ին, «Ֆրեշ»-ին տուգանեցին մրցակցության մասին հին օրենքով, որը …
ԵՐԹ Սեպ 06,2011 00:00 Երեկ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի մոտից երթ կազմակերպվեց ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստ, կալանավորված Տիգրան Առաքելյանի ազատության: ՀԱԿ երիտասարդները կենտրոնական գրասենյակի մոտից շարժվեցին ամբողջ քաղաքի փողոցներով եւ իրենց բողոքի ձայնը փոխանցեցին մյուսներին: Նրանք պատրաստել էին պաստառներ, որոնց վրա գրված էին` «Ազատություն Տիգրան Առաքելյանին», «Վերջ ավազակապետությանը»: Ակտիվիստները բղավում էին, որ այս քայլով իշխանությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ …
ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԱՎ Սեպ 06,2011 00:00 Սեպտեմբերի 4-ին` ժամը 03:25-ին սահմաններում, Վայքի քաղաքային հիվանդանոցում ծնված, հետո «Մուրացան» հոսպիտալ տեղափոխված երեխան մահացել է: Երեխայի մարմինն ուղարկվել է դիահերձման: Հիշեցնենք, որ «Չենք լռելու» նախաձեռնությունը տեսագրություն էր տարածել, որում երեխայի հարազատները պատմում էին, որ օգոստոսի 11-ին ծննդաբերելու համար Վայքի հիվանդանոց տեղափոխված կնոջը բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանն ասել էր, թե «սպասե՛ք, մինչեւ բուրդս չփխեմ, գամ»: …
«ՄՈՅՇՉԻԿ» ՄԱՐԳԱՐԸ Սեպ 06,2011 00:00 ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ ցուցմունքները շարունակվում են, ըստ որոնց` ՃՈ ավտոմեքենաները (մոտ 400 ավտոմեքենա) ամեն օր ուղարկվել են լվացման, ինչի նպատակով պետբյուջեից յուրաքանչյուր մեքենայի համար տրամադրվել է 2600 դրամ, սակայն Մարգար Օհանյանի հանձնարարությամբ տեսուչներն իրենք են վճարել այդ գումարը: Ընդհանուր առմամբ, օրական 400 լվացված ավտոմեքենայի դիմաց պետբյուջեից յուրացված գումարն ամսական կազմել է 31 …
ԳՈՂԸ ԳՈՂԻՑ ԳՈՂԱՑԱՎ … Սեպ 06,2011 00:00 Ճանապարհային ոստիկանությունում նոր խարդախություններ են հայտնաբերվել: ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանի տեղակալի` Լեւոն Շիրմազանյանի հանձնարարականով հատուկ անձինք գաղտնի լուսանկարել են ճանապարհային ոստիկաններին, երբ վերջիններս կաշառք են վերցրել վարորդներից: Այնուհետեւ այդ ոստիկաններին Շիրմազանյանը հրավիրել է իր մոտ, ցույց տվել լուսանկարները եւ տեղեկացրել` իբր ոստիկանության 6-րդ վարչությունն է բացահայտել, ապա իբր գործը փակելու համար նրանցից որոշակի գումար …
«ՕՐԱՆԺ»-Ը ԹԱԼԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ Սեպ 06,2011 00:00 Շաբաթ օրը «Օրանժ»-ի բաժանորդներից մեկը վերցնում է մի քանի օր առաջ օգտագործած իր քարտը եւ կրկին դնում հեռախոսի մեջ` զանգեր կատարելու համար: Սակայն չի ստացվում, քանի որ «քարտի ակտիվ շրջանն ավարտվել է, պետք է վերալիցքավորել»: Քաղաքացին, որի քարտի մեջ 324 դրամ մնացորդ է եղել, լիցքավորում է եւս 500 դրամով, որպեսզի զանգահարի, սակայն դարձյալ չի ստացվում: …
ԵՐԿՈՒ ՆԱԽԿԻՆ ԿԱ Սեպ 06,2011 00:00 Հարցին՝ ճիշտ է արդյո՞ք WikiLeaks-ի այն հրապարակումը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը թմրաբիզնեսի հետ առնչություն ունի, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը պատասխանել է. «Դիվանագետի կողմից օգտագործված նախկին նախագահ արտահայտությունն ընկալվել է որպես Տեր-Պետրոսյան, չնայած Հայաստանը ոչ թե մեկ նախկին նախագահ ունի, այլ երկու»:
ԻՍԿ Ո՞Վ ԷՐ ԱԱ ՆԱԽԱՐԱՐԸ Սեպ 06,2011 00:00 Արձագանքելով թմրանյութերի հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի առնչության մասին WikiLeaks-ի բացահայտումներին, Գուրգեն Եղիազարյանը նկատել է. «Եթե նման բան ա եղել Հայաստանում, դրա առաջին պատասխանատուն` անվտանգության եւ ներքին գործերի նախարարը, էսօր ձեր նախագահն է»: Եղիազարյանը կարծիք է հայտնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասով WikiLeaks-ի բացահայտումներն արվել են ի հակակշիռ նույն կայքի այն բացահայտումների, ըստ որոնց` մարտի 1-ին Հայաստանում ռազմական …
ԱՆԲԱՎԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵՑԻՆ Սեպ 06,2011 00:00 ՀՅԴ-ի՝ շաբաթ օրը Գյումրիում անցկացրած հանրահավաքն աննախադեպ սակավամարդ էր: Եւ սա այն դեպքում, երբ մոտ մեկ շաբաթ շարունակ ՀՅԴ-ն նույն Թատերական հրապարակում վրաններ էր տեղադրել «Քվեն ուժ է» շարժման շրջանակներում եւ քաղաքացիներին ակտիվորեն կոչ էր անում մասնակցել ՀՅԴ հանրահավաքին: Սակայն այդ քարոզչությունը չէր ազդել անգամ Շիրակի մարզի կարկառուն դաշնակցականների վրա. հանրահավաքին ներկա չի գտնվել անգամ …
01 Օգոստոս 20:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ քննիչը գնացել է ԱԱԾ մեկուսարան Սամվել Կարապետյանի մոտ․ ինչ որոշում է կայացվել
01 Օգոստոս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանապահ զինվորը ինքնաuպանnւթյունից առաջ տրամադրության անկում է ունեցել․ արձակուրդ չգնալու թեմա
29 Հուլիս 12:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի կնոջ ընթրիքին մասնակցած սիրիահայ մեծահարուստ կառուցապատողը մեղադրյալի աթոռին է, գույքը՝ կալանքի տակ
30 Հուլիս 14:46 ՀԷՑ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալին Ռոմանոս Պետրոսյանն ազատել է աշխատանքից․ ով է նա
28 Հուլիս 13:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՆԳՆ-ի հետ «կռվի մեջ է»․ վարորդական վկայականի թեմա
28 Հուլիս 13:52 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանը «Վառեմ-մարեմ»-ի շենքի հետ կապված հանձնարարական է տվել․ Ղուկասյան
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16