ՀՀ կառավարության երեկվա նիստը, որի օրակարգի գլխավոր հարցը 2012թ. պետական բյուջեի նախագիծն էր, սկանդալային, խայտառակ ընթացք է ունեցել: Բանն այն է, որ արդեն բարձրաստիճան պաշտոնյաներն են բարձրաձայն մտավախություն հայտնում, որ չեն կարողանա հավաքագրել հարկերն ու կատարել բյուջեն: Կառավարությունը, իհարկե, հավանություն է տվել բյուջեի նախագծին, սակայն, կարծես թե, խնդիրներն անխուսափելի են:«Հայաստանի պատմության մեջ հարկային եկամուտների նման …