ՄՆԱՑԻՆ ՄԱԿԱՆՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երիտասարդական խորհրդարանի անդամները ոչ մի գնով չեն ցանկանում զիջել իրենց ավագ գործընկերներին՝ ՀՀ ԱԺ պատգամավորներից ոմանց: Երեկ այդ խորհրդարանն իր նիստն էր գումարել: Սկզբում դահլիճը բավականին մարդաշատ է եղել: Բայց այն բանից հետո, երբ հեռուստաօպերատորներն իրենց տեսախցիկներով դուրս են եկել ԱԺ դահլիճից, այն սկսել է կամաց-կամաց դատարկվել: Օրվա վերջում նրանց քվեարկությունների համար քվորում չի եղել: Բայց մի քանի երիտասարդ կարիերիստներ, այնուամենայնիվ, կարողացել են ապահովել  քվորումը՝ մեկը մյուսի փոխարեն քվեարկելով: Ճիշտ եւ ճիշտ այնպես, ինչպես անում են իրենց ավագները. առավել եւս, որ այստեղ նույնպես կան խմբակցություններ՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ: Մնում է, որ նրանք նաեւ հոգան մականունների հարցը, այլապես օրենսդիր աշխատանքը չի ստացվի:




Լրահոս