ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախորդ աշնանային նստաշրջանին, ինչպես հիշում ենք, խորհրդարանական մեծամասնությունն անընդմեջ մեղադրում էր կառավարությանը` խորհրդարան «հում» օրենքներ ուղարկելու մեջ: Ընդ որում, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների դժգոհությունները վերաբերում էին ինչպես օրենսդրական նախաձեռնությունների բովանդակային, այնպես էլ տեխնիկական կողմերին:  Շատ դեպքերում, ասենք, օրենքի նախագծերը հետուառաջ էին լինում, նախադասությունները` նորմալ չձեւակերպված: Վերջին շրջանում, սակայն, կառավարությունը կարծես թե վերանայել է իր գործելաոճը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` վերջին շրջանում կառավարության օրենսդրական բոլոր նախագծերը` անկախ նրանից, թե որ գերատեսչությունն է ներկայացրել, ուղարկվում են ՀՀ արդարադատության նախարարություն, այնտեղ վերացնում են թերություները, ապա միայն ուղարկում ԱԺ:




Լրահոս