ՔՐԵԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինձանից երբեւէ լսե՞լ եք, որ ես ասեմ՝ քաղբանտարկյալ եմ»,-երեկ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, որը ժամանակին դատապարտվել էր մի շարք ծանրագույն մեղադրանքներով: Սակայն նույն Հովհաննիսյանն իր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե ինքը երբեք չի զղջում 1990-ականներին իր արած քայլերի համար, որոնց արդյունքում հայտնվեց բանտում: Ավելին, նա նաեւ ասել էր, թե դրա համար էլ ինքը բանտից դուրս եկավ ոչ թե արդարացման դատավճռով, այլ իրավիճակի փոփոխության պատճառով: Փաստորեն, Վահան Հովհաննիսյանն ամեն անգամ իր անցյալը հիշելիս ուղղակի եւ անուղղակի կերպով հիմնավորում է ՀՀՇ իշխանության քայլերը, որ ճիշտ են արել` իրեն բանտարկել են: Ընդ որում, նա նման գործելաոճ դրսեւորեց այն բանից հետո, երբ վերջապես «հիշեց», որ իրեն ձերբակալել է ոչ թե Դավիթ Շահնազարյանը, այլ Սերժ Սարգսյանը: Ու հիմա Ս.Սարգսյանին արդարացնելու համար պատրաստ է ամեն ինչի: Պարզաբանումների համար «Ժողովուրդ»-ը դիմեց Վահան Հովհաննիսյանին, սակայն նա հրաժարվեց պատասխանել այդ հարցին:




Լրահոս