ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻ՛ ԼՌԵՔ«Չենք լռելու»  նախաձեռնությունն  ահազանգ է ստացել այն մասին, որ Գառնու կիրճում գտնվող հայտնի Քարերի սիմֆոնիա բնության հուշարձան այցելելու համար անցած կիրակի զբոսաշրջիկներից պահանջել են վճարել 1000-ական դրամ` դրա դիմաց, այսպես կոչված, «չեկ» տալով, որն ընդամենը տետրից պոկված թղթի մի կտոր է` վրան կնիք,  ձեռքով գրված համարը, գումարի չափը եւ «հանգստի գոտի» բառակապակցությունը: Խնդրի մասին դեռեւս երկու ամիս առաջ լրատվամիջոցները տեղեկացրել են բնապահպանության նախարարությանը, որտեղից հայտնել են, թե որեւէ անհատի երբեւէ չեն լիազորել Գառնու ձորում նման գործունեություն իրականացնել: Չեն լիազորել, բայց, ինչպես տեսնում ենք, նաեւ չեն արգելել:  ԷԼԻ ՎԱՀԱՆԻ՞Ն«Նախագահական առաջիկա ընտրություններին Հայ հեղափոխական դաշնակցությունը մասնակցելու է սեփական թեկնածուով»,-հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` հրաժարվելով, սակայն, նշել իրենց ապագա թեկնածուի անունը: Խոսելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորության մասին` Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ՀՅԴ-ում նման քննարկում դեռ չկա: «Նման դիմում, առաջարկ չի եղել ո՛չ անձնապես Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Վարդան Օսկանյանի կողմից: Քանի որ նման առաջարկ մեզ չի եղել, հարցին պատասխանելու կարիք էլ չկա»,-ասել  է Հովհաննիսյանը:ՏԵՂ ԵՆ ԲԱՑԵԼԵրեւանում սեպտեմբերի 25-28-ին Տերյան-62 շենքի բակում տեղի է ունեցել հերթական ապօրինի ծառահատումը: Արդյունքում, ըստ շենքի բնակիչների, հատվել է 16 ծառ: Բնակիչներն անմիջապես ահազանգել  են Երեւանի քաղաքապետարան, ոստիկանություն եւ ծառահատումն արձանագրվել է պատկան մարմինների կողմից: Սահմանված կարգի համաձայն` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը տեղյակ է պահել բնապահպանության տեսչության Երեւանի տարածքային բաժնին եւ Կենտրոնի ոստիկանությանը: Կատարվում է նախաքննություն:ՃՌՃՌԱՆ ՓՈՂԵՐԿենտրոնական բանկը կթողարկի նոր տեսքով 1000 դրամ անվանական արժեքով 2011 թվականի թողարկման թղթադրամ: Թղթադրամի դիզայնը, պատկերները, գույները եւ չափերը հիմնականում նույնն են, ինչ-որ 2001 թվականի նմուշինը:  ՆՈՐ ԲԻԶՆԵՍ inLOBBY ընկերությունը, որը ներկայացնում է առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգը, իրականացնում է հյուրանոցային պատվերների նորարարական եւ ավելի հարմարավետ ամրագրում: Ընկերությունը հնարավորություն է տալիս այցելուներին անմիջական կապ հաստատել հազարավոր հյուրանոցների հետ եւ օնլայն շփման միջոցով    ստանալ հետաքրքրող հարցերի պատասխաններն անմիջապես հյուրանոցի ներկայացուցչից: Համակարգի բազան արդեն համալրված է ավելի քան 120.000 հյուրանոցներով աշխարհի տարբեր երկրներից: Համակարգի ստեղծման գաղափարակիրն ու գլխավոր բաժնետերն ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է:




Լրահոս