Տիմոշենկոն Յանուկովիչին կենդանի պետք չէ Դեկ 13,2011 14:01 Այսօր Կիեւում սկսվում է երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավճռի լսումները: Նա հազիվ կկարողանա ներկայանալ դատական նիստին, առողջական խնդիրների պատճառով։ Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն հայտարարել է, որ Տիմոշենկոյին հնարավոր է նույնիսկ բռնի ուժով բերեն դատարան։ Բացի այդ, նախկին վարչապետը վախենում է իր կյանքի համար։ “Նա շատ լավ հասկանում է, որ Յանուկովիչին ինքը կենդանի պետք չէ. …
Արարատ գինու գործարանի տանիքն է այրվել Դեկ 13,2011 13:50 Այսօր գիշեր`ժամը 03.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ գյուղի Րաֆֆի փողոցի թիվ 19 հասցեում (Արարատ ՍՊԸ գինու գործարան):ԱԻՆ հաղորդմամաբ, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,ապա ելնելով հրդեհի բարդության աստիճանից`ևս երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.20-ին, մարվել`08.15-ին: Այրվել է գործարանի վարչական շենքի տանիքը` մոտ 700 քմ մակերեսով:
Հեղափոխության պտուղները. Թունիսը նոր նախագահ ունի Դեկ 13,2011 13:27 Թունիսի ազգային ժողովը երկրի նախագահ է ընտրել Ալ Մունսեֆ Ալ Մարզուկիին: Թունիսում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նա առաջին նախագահն է նախկին նախագահ Զեյն Բեն Ալիի հրաժարականից հետո:66-ամյա Ալ Մարզուկին հավաքել է ձայների մեծամասնությունը` 153 կողմ եւ 3 դեմ քվեարկության արդյունքով: Քվեարկությանն ընդհանուր 217 անդամներից մասնակցել է 202 պատգամավոր:Հիշեցնենք, որ 2010- վերջին Թունիսում սկսվել էին բողոքի ակցիաները …
Դալայ լաման չի իմացել, որ Հայաստանի մայրաքաղաքը Երեվանն է Դեկ 13,2011 13:07 Տիբեթի հոգեւոր առաջնորդ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դալայ լաման երկուշաբթի օրը Պրահայում ասուլիսի ժամանակ պատասխանել է “Ազատություն” ռադիոկայանի հայկական ծառայության հարցին, թե ինչպես է վերաբերվում քրիստոնեությանը և մասնավորապես, քրիստոնեությունը առաջինն ընդունած հայերին։ “Քրիստոնեությունը հրաշալի ուսմունք է”, – հայտարարել է Դալայ լաման և հիշատակել մայր Թերեզայի գործունեությունը։ “Իսկապես, հրաշալի է”, – ասել է նա։ “Հայաստա՞ն։ Ես մտածում …
Գետիկում ապօրինաբար ծառեր են հատվել Դեկ 13,2011 12:34 Դեկտեմբերի 12-ին` ժամը 15.10-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձինք Գետիկի անտառտնտեսության թիվ 2 պահաբաժնից ապօրինի հատել են 16 լորենի, 8 կաղնի, 2 թխկի և 3 բոխենի:Ոստիկանությունից armlur.am -ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները պարզել են ապօրինի ծառահատումը կատարած անձանց ինքնությունը: Նրանք հրավիրվել են բաժին:Կատարվում է հետաքննություն:
Չիչեքն Արեվմուտքին խիստ քննադատել է ԼՂ հարցի լուծմանը պասիվ մասնակցություն ցուցաբերելու համար Դեկ 13,2011 12:25 “Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն անմիջականորեն կապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ”,– հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը,- հաղորդում է ադրբեջանական Trend.az -ը: Երեկ Անկարայում Չիչեքն Արեւմուտքին խիստ քննադատել է ղարաբաղյան հակամարտության հարցում պասիվ դիրքորոշում ունենալու համար։
Եվրատեսիլ -ի մասնակիցն ինքնասպան է եղել Դեկ 13,2011 12:18 Եվրատեսիլ 1998 երգի միջազգային մրցույթի 37–ամյա մասնակից, Ռումինիան ներկայացնող Մալինա Օլինեսկուն ինքնասպանություն է գործել։ Դեկտեմբերի 11–ի լույս 12–ի գիշերը Մալինան նետվել է Բուխարեստում գտնվող իր տան պատուհանից։ Մալինան 1998-ին Մեծ Բրիտանիայում անցկացված Եվրատեսիլ երգի մրցույթում նա 22–րդ հորիզանականն է՝ 25 մասնակիցների շրջանում զբաղեցրել։Թե ինչն է նրան ինքնասպանության դրդել, չի հաղորդվում։
38-ամյա կինը վրաերթի է ենթարկվել Դեկ 13,2011 12:13 Երեկ` ժամը 9.30-ի սահմաններում, Ֆոլքսվագեն-Պասսատ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցում՝ Խ. Աբովյանի անվան հուշարձանի մոտ, վրաերթի է ենթարկել 38-ամյա մի կնոջ:Վերջինս կնոջն իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:Ոստիկանությունից armlur.am -ին հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Հետախուզվողները հայտնաբերվեցին Դեկ 13,2011 12:08 armlur.am-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 08.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Բագրատունյաց փողոցից բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու, որը դեկտեմբերի 9-ից հետախուզվում էր Շենգավիթի վարչական շրջանի 1-ին ատյանի դատարանի կողմից:***Դեկտեմբերի 12-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 50-ամյա մի կին, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ինքնիրավչության մեղադրանքով:***Դեկտեմբերի 12-ին, ժամը …
Տիտանիկ-ի խորտակման մասին հեռագիրը աճուրդի է հանվել Դեկ 13,2011 12:03 Տիտանիկ նավի խորտակման մասին հեռագիրը Նյու Յքրքում 100 հազար դոլարով աճուրդի կհանվի:Բացի այս փաստաթղթից աճուրդի կհանվի եւս 7 փաստաթուղթ: Ինչպես հաղորդել է Sotheby”s աճուրդի տունը՝ հեռագիրը թվագրված է 1912 թվականի ապրիլի 15-ով:Հիշեցնենք, որ նավը 1912-ին ապրիլի 10 Լիվերպուլից ուղեւորվել է Նյու Յորք, ապրիլի 14 բախվել է սառցաբեկորի եւ 2 ժամ ու 40 րոպեի ընթացքում խորտակվել։ Նավում եղել է …
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
10 Մայիս 19:41 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լափամանից կտրված աբիժնիկը իրենք էին, որ մի փոր հացի համար եկան Արցախը տվեցին.դերասան Գեւորգ Գեւորգյան
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին