ՄԵԿՆԵԼ ԵՆ Հուն 10,2011 00:00 Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ու Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանն այս օրերին գտնվում են արտերկրում. մեր ունեցած տեղեկություններով` նրանք աշխատանքային այցերով մեկնել են Եվրոպա: Թե կոնկրետ որ երկրում են Կոնգրեսի ներկայացուցիչները, մեզ ճշտել չհաջողվեց: Այս առնչությամբ հայտնի դարձավ միայն, որ Դավիթ Շահնազարյանը Զուրաբյանից երկու-երեք օր շուտ է մեկնել, այսինքն՝ դրանք առանձին այցեր …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուն 10,2011 00:00 ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «Ժողովուրդ»-ը դեռեւս հունիսի 7-ին տեղեկացրել էր, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա` հունիսի 11-ին կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով: Ինչպես եւ սպասվում էր, մեր տեղեկատվությունը ճիշտ էր, ինչի մասին երեկ պաշտոնապես հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:ՀԱՐՑԵՐԸ ԿՏԱ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի շրջանակում հունիսի 22-ին` …
ՀՀ-Ն ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԿԱԶԱՆՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ Հուն 10,2011 00:00 ԼՂ խնդրում գործընթացները սկսել են սրընթաց հունով զարգանալ: Եվ դրանց արդյունքում չի բացառվում, որ Կազանում Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպման ժամանակ լուրջ բեկում արձանագրվի` ընդհուպ մինչեւ որեւէ փաստաթղթի ստորագրումը: Համենայնդեպս, նման ենթադրությունների հիմք են տալիս համանախագահ երկրների նախագահների, իսկ վերջին օրերին նաեւ համանախագահների հայտարարությունները:Ավելին, փորձագետները, դատելով այս ամենից, կարծում են, որ Կազանում այլեւս անհնար կլինի հերթական հերթապահ հայտարարություն …
ՓՈԽՏՆՕՐԵՆԸ ՏՆՕՐԵՆ Հուն 10,2011 00:00 «Հայփոստ»-ի լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ ընկերությունում տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հայկ Ավագյանը, ով մինչ այդ տնօրենի ֆինանսական գծով տեղակալն էր: Թե ով կլինի ընկերության նոր տնօրենը, առայժմ պարզ չէ: Ենթադրվում է, որ մի քանի ամիս հետո հենց պաշտոնակատարն էլ տնօրեն կնշանակվի` չնայած ընկերության աշխատակից որոշ կանանց նկրտումներին: Հիշեցնենք, որ «Հայփոստ»-ի տնօրեն Արման Խաչատրյանը ազատվել է …
ՀԱԿ-Ը ՇՎԱՐԱԾ Է Հուն 10,2011 00:00 Երեկ «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ՀԱԿ-իշխանություն երկխոսության վերաբերյալ` այն համարելով վնասակար գործընթաց. «Ընդդիմության հետ նստել-ելնելով, շփումներ կազմակերպելով, միմյանց հետ նկարահանվելով` Սերժ Սարգսյանը կհասնի նրան, որ ՀԱԿ-ին վստահող մարդիկ կկորցնեն իրենց հավատն այդ ուժի նկատմամբ: Իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանը միամիտ չէ, սակայն բանակցողների պատվիրակություն կազմելու հարցում նա խաբվեց, քցոցի էր, այնպես, …
ԼՈՒԾՈՒՄ ԿԱ Հուն 10,2011 00:00 ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԼՂ խնդրի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ՝ կողմերին կոչ անելով զերծ մնալ պրովոկացիոն գործողություններից: Նրանք փաստում են, որ տարածաշրջանային այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի, ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարների հետ: «Եվ քննարկել են կողմերի քայլերը, որոնք անհրաժեշտ են հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքն ավարտին …
ՊԻՏԻ ՀԱՆԴԻՊԵԻ, ԻՐԵՆՔ ՉԵԿԱՆ Հուն 10,2011 00:00 Երեկ՝ 11:30-ի սահմաններում, արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել ֆրանսահայ, արցախյան ազատամարտի մասնակից, քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը, որի պատժաժամկետը ավարտվել է: Հիշեցնենք, որ Հացպանյանն ազատազրկման էր դատապարտվել` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, այն է` սուտ մատնություն, որը զուգորդվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ սուտ մեղադրանքով: Հացպանյանը մամուլում հայտարարել …
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՎԱՐՏ, ՍԻՐՈՒՆ, ԳՐԱԳԵՏ Հուն 10,2011 00:00 Երեկ ներկայացրել էինք այն պատգամավորների ցանկը, որոնք «ԱԺ Կանոնակարգ-օրենքում» կատարված վերջին փոփոխություններից հետո իրենց զավակներին կցել էին հայրենի բյուջեին` դարձնելով իրենց իսկ վճարովի օգնականները: Արձագանքները, որոնք ստացանք նաեւ պետական կառույցներից, հիմնականում կրկնվում էին` «ինչպե՞ս գետինը չեն մտնում», բայց մարդկանց ամենաշատը զարմացրել էր այն, որ ընչազուրկի հոգեբանություն կարող է ունենալ 6 գործարան ունեցող մարդը: Մի քաղաքացի …
Հուն 10,2011 00:00 Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանին փոխարինողի ոչ մի անուն-թեկնածություն առ այսօր չի քննարկվում: «Ժողովուրդ»-ի հարցին, թե նա ինչու աշխատանքից ազատվելու անսպասելի դիմում գրեց, տիկին Կարինեն ասաց, որ երկար տարիների աշխատանքից հոգնել է: «Իսկ հնարավո՞ր է, որ առաջիկայում այլ պետական աշխատանքի անցնեք» հարցին տիկին Կիրակոսյանը պատասխանեց, թե դեռ չգիտի: Նա խորհուրդ տվեց աժիոտաժ …
Հուն 10,2011 00:00 Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն իր անդամակցության մասին, ասաց. «Կուսակցությունը կազմավորման-գրանցման փուլում է, ինձ անդամակցության առաջարկ է արվել, ես կմտածեմ, կորոշեմ: Ասեմ նաեւ, որ այնտեղ բոլորն իմ համախոհներն են»: Ինչ վերաբերում է Կարապետ Ռուբինյանին, ապա վերջինիս խոսքերով` ինքը եւ նույն կարգավիճակում եւ նույն իրավիճակում է: Խոսելով նախկին համախոհների …
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
31 Հունվար 17:01 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չհերքեց՝ Ռուբեն Վարդանյանի վերադարձը չի պահանջել, և այդ արտահոսքի համար Աղազարյանին հեռացրին
30 Հունվար 22:25 Ավտոբուսի վարորդները անգործության են մատնված. տրանսպորտի շուրջ բողոքները չեն դադարում․ ահազանգ
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
23 Հունվար 14:24 Թրամփը մահափորձի ժամանակ իրեն պաշտպանած թիկնապահին նշանակել է Գաղտնի ծառայության տնօրեն
30 Հունվար 07:21 Տղամարդկություն ունեցի՛ր, հրապարակի’ր ձայնագրությունը, չե’նք հերքելու մեր գրածը. «Ժողովուրդ»
30 Հունվար 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երգիչ Սարո Թովմասյանին վարորդական վկայականից զրկել են․ երգիչն ընկել է դատարանի դռները
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան