Կխաղա ռուս լրտեսուհու դեր Հուն 08,2011 13:52 Օսկարակիր Անջելինա Ջոլին պատրաստվում է ռուս լրտեսուհու դերը խաղալ Էվելին Սքոթի “Սոլթ” ֆիլմի շարունակությունում,-հաղորդում է Deadline կայքը: Ֆիլմի սցենարն արդեն գրվում է Columbia Pictures-ի պատվերով, որին են պատկանում այդ ֆիլմի առաջին մասի իրավունքները: Ջոլին արդեն տվել է իր նախնական համաձայնությունը: “Սոլթը” մեծ հաջողություն ունեցավ այն ժամանակ, երբ Վաշինգթոնի եւ Մոսկվայի միջեւ լուրջ լրտեսական սկանդալ սկսվեց: …
Ավելի վատ է Հուն 08,2011 13:38 Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհն իր նստավայրը հրթիռակոծելու ժամանակ ավելի ծանր վնասվածքներ է ստացել, քան հաղորդվում էր ավելի վաղ, հայտնել է ամերիկյան կառավարության անդամներից մեկը,-գրում է Reuters-ը: Ամերիկացի չինովնիկի խոսքով, բացի այն, որ Սալեհի մարմնի 40 տոկոսն այրվել է, նախագահը նաեւ ներգանգային արյունազեղում է ստացել: Մեկ օր առաջ Սալեհին վիրահատել են Սաուդյան Արաբիայում, նշվում …
Հայտնաբերվել է Հուն 08,2011 13:36 Ռեդինգ քաղաքի երաժշտական խանութներից մեկում հայտնաբերվել է Մոցարտի սոնատների մինչ այս քիչ հայտնի հրատարակություն, սակայն հայտնի չէ, թե ով այն նվիրաբերել այդ խանութին:Հրատարակությունը վերաբերում է 1765-ին, երբ կոմպոզիտորն ընդամենը 8 տարեկան էր եւ նվագում էր Լոնդոնի սրահներում: Այդ հրատարակության մեջ կա 6 սոնատ ջութակի եւ դաշնամուրի համար: Սա եզակի նմուշ է, քանի որ հայտնի է …
ՆԱՏՕ-ի դեմ Հուն 08,2011 13:33 Մուամար Քադաֆիի դուստրը ՆԱՏՕ-ի դեմ մի շարք դատական հայցեր է ներկայացրել: Հայցերը ներկայացվել են Փարիզի եւ Բրյուսելի դատարաններ: Նա մեղադրում է ՆԱՏՕ-ին մի շարք ռազմական հանցագործությունների մեջ: Նա քաղաքական հանցագործություն է համարում ՆԱՏՕ-ի օդուժի գործողությունները, որոնց ժամանակ զոհվել էին Քադաֆիի որդին եւ երեք թոռները,-գրում է The Independent-ը: Նա իր հայցում կոնկրետ մեղավոր չի նշում, այլ …
ԵՐԵԽԱՅԻ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Հուն 08,2011 13:33 Հունիսի 7-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Ձորագետ գետ (Լոռու մարզի Ամրակից գյուղի հարակից տարածք) է ընկել Ամրակ գյուղի բնակիչ, 1999թ.-ին ծնված Մանվել Մարգարյանը: ՀՀ ԱԻՆ փոխանցմամբ`դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը և “Լոռե” հասարակական փրկարական ջոկատը (10 փրկարար): Փրկարարների, ոստիկանների եւ տեղի բնակիչների ուժերով Ձորագետ գետի երկայնքով (Ամրակ, Ագարակ, Յաղդան, Կողես գյուղերի հարակից …
Առանց Start-ի Հուն 08,2011 13:32 Microsoft կորպորացիան փորձում է փոխել ծրագրային ապահովման շուկայում ստեղծված իրավիճակը: Կտրուկ քայլերը սկսվեցին Microsoft Office-ի փաթեթի 2007 վարկածի ինտերֆեյսի փոփոխությունից,-գրում է IXBT-ն: Գործողությունների` բազմաթիվ կոճակներով գերհագեցած վերեւի հատվածն առաջացրեց օգտագործողների մեծ մասի դժգոհությունը: Նրանք ստեղծել են Microsoft Windows 8-ը, որի բազայի հիման վրա աշխատող համակարգիչները կլինեն եւ սենսորային էկրաններով գաջետներ, եւ սովորական դեսքթոփեր, որոնց հետ …
Օբաման պարգևատրել է Հուն 08,2011 13:32 ԱՄՆ նախագահ Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պարգեւատրել է “Ազատության” շքանշանով,-գրում է The Washington Post-ը: “Մենք ցանկանում ենք մեր հարգանքը հայտնել բացառիկ առաջնորդին, որը ոգեշնչում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում, այդ թվում` նաեւ ինձ,- ասել է Օբաման տոնական ընդունելության ժամանակ,-այս շքանշանը ԱՄՆ բարձրագույն պարգեւն է, որը տրվում է քաղաքացիական անձանց: Դրանով պարգեւատրվում են մարդիկ, որոնք …
Անհաջող փախուստ Հուն 08,2011 13:31 Հունիսի 8-ին Նիցցայում մի չեչնիացի է զոհվել` փորձելով պատուհանից դուրս թռչելու միջոցով պաշտպանվել ոստիկանությունից,-գրում է Lenta.ru-ն: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Փարիզի սանկցիայով ժանդարմներն ահաբեկչության դեմ գրոծողություններ են իրականացրել, որի արդյունքում Նիցցայում ձերբակալվել են 6 չեչեններ: Օպերացիաներից մեկի ընթացքում ոտիկանությունը ներխուժել է կասկածյալների բնակարան: Փորձելով փախչել` նրանք դուրս են թռչել պատուհանից: Արդյունքում …
Բռնկում Արեւի վրա Հուն 08,2011 13:30 Աստղաֆիզիկոսները տեսագրել են արտառոց բռնկում Արեւի վրա,-հաղորդում է naturalnews.com-ը: Այնտեղ էլ տեղադրված է տեսագրությունը` արված սպեկտրի մի քանի դիապազոններից, նաեւ բռնկման տեսարանը հեռվից: Կադրերը տեղադրված են նաեւ YouTube-ում: Տեսագրության մեջ հրաշալի երեւում է, թե ինչպես է համեմատականորեն սառը նյութը կրկին հետ ընկնում արեւի վրա, որի ջերմաստիճանը կազմում է 1,5 միլիոն կելվին: ԱՄՆ օդերեւութաբանական ծառայության տիեզերական …
ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼ Հուն 08,2011 13:17 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Բրյուսելում նախարարը մասնակցելու է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող պետությունների ձեւաչափով հունիսի 9-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին:
03 Մարտ 17:31 Բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանություն
03 Մարտ 12:40 Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի հետևանքով կյանքից զրկված հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ ստացավ․ շտապօգնություն են կանչել
03 Մարտ 15:38 Սարսափելի մանրամասներ․ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել. հայտարարություն
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան