Դիլիջանի «Օրհուս» բնապահպանական կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանի տվյալներով` «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կա 147 թռչնատեսակ, երբ ամբողջ Հայաստանում թռչնատեսակների թիվը 346 է, իսկ Եվրոպայում` 550: Պարկում բնակվում են 85 տեսակ ճնճղուկներ եւ երգող թռչուններ, 26 տեսակ գիշատիչ թռչուններ: Ընդհանուրից 16-ը գրանցված են Կարմիր գրքում, որոնցից են քարարծիվը, կայսրարծիվը, օձակեր արծիվը, սափսանը, գառնանգղը, կարմրաթեւ մագլցողը եւ …