Երեվանում այս գիշեր եվ փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի անտիցիկլոնային դաշտի ազդեցությամբ:Փետրվարի 3-ին գրեթե ամբողջ հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ, տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում և Արցախում` տեղ-տեղ. armlur.am -ը “Մետեո Թի Վի”-ից տեղեկանում է, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կտրուկ կնվազի 8-10 աստիճանով: Քամու ուժգնությունը լեռներում և լեռնանցքներում կհասնի 18-20մ/վրկ-ի, քամու առկայության պարագայում կդիտվի բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց, տեղացած առատ ձյան հետևանքով` դժվարանցանելիություն: Քամու ուժգնությունը լեռներում և լեռնանցքներում կհասնի 18-20մ/վրկ, քամու առկայության պարագայում կդիտվի բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց, տեղացող առատ ձյան հետևանքով` դժվարանցանելիություն: Երևանում այս գիշեր և փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հնարավոր է մառախուղ: Օդի ջերմաստիճանը նվազելու է, ուստի հավանական է մերկասառույցի առաջացումը: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -7-9, ցերեկային ժամերին՝ -1+1, երեկոյան ժամերին՝ -2-4:




Լրահոս