ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ԱՄԵՆՈՒՐ ԵՆ Փետ 09,2012 00:00 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն այնքան է օտարել քաղաքական գործընթացներից, որ մայիսին դժվարանալու է ընտրություն կատարել:-Պարո’ն Անդրեասյան, վերջին օրերին բոլորը խոսեցին լրագրող Հայկ Գեւորգյանի հետ կապված հայտնի պատմության մասին, սակայն օմբուդսմենի ձայնը չկար: -Համաձայն չեմ, որ օմբուդսմենի ձայնը չկար, որովհետեւ օմբուդսմենի տեղակալի ձայնը օմբուդսմենի ձայնն է նաեւ, եւ …
Փետ 09,2012 00:00 ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը վերջերս յուրօրինակ վարքագիծ է դրսեւորում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով` նա Սամվել Նիկոյանի օգնականների ու խորհրդականների սիրտը շահելու, այդպես նաեւ շեֆի աչքին բարձր երեւալու համար կազմակերպում է ճոխ խնջույքներ` խորովածով, քաբաբով եւ դրանց կից բոլոր ատրիբուտներով: Արդյունքում` ԱԺ երրորդ հարկում, քառօրյայի օրերից բացի, մնացած բոլոր ժամանակ` օրվա երկրորդ կեսից, տարածվում է ուտելիքի …
Փետ 09,2012 00:00 Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք ընտրությունների ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բավականին ակտիվ է աշխատելու: «Մենք նստելու ենք եւ արտաժամյա սպասենք, որ մեզ զանգահարեն, նույնիսկ մեր արագ արձագանքման խմբերը փորձելու են Հրազդանին մոտ շրջել, որպեսզի եթե լինեն դեպքեր, արձանագրվեն»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ըստ նրա` մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների …
Փետ 09,2012 00:00 ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը չի մասնակցում ԱԺ այս քառօրյային: Մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջինս նեղացել է հարազատ կուսակցությունից: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` վերջերս ՕԵԿ-ում համամասնական ցուցակի քննարկման ժամանակ Հովհաննես Մարգարյանին առաջարկվել է ոչ անցողիկ համար, փոխարենը Արթուր Բաղդասարյանը նրան հորդորել է ընտրվել մեծամասնական ընտրակարգով: Մարգարյանն առարկել է` ասելով, որ մեծամասնականով իր ընտրվելը ռեալ չէ, եւ վրդովվել, …
ԱՆՊԱՏԻՎ Փետ 09,2012 00:00 Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունները որոշիչ նշանակություն են ունենալու առաջիկա ներքաղաքական զարգացումների համար: Ակնհայտ է, որ այդ ընտրություններում պարտվելու դեպքում Հանրապետականի հեղինակությունը լրջագույն հարված է ստանալու, որը հայտնի չէ, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել: Առանց այդ էլ Իջեւանի քաղաքապետի ընտրություններում կրած պարտությունից հետո Հանրապետականի հեղինակությունը զգալիորեն սասանվեց, …
ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԸ` ՁՅԱՆ ՏԱԿ Փետ 09,2012 00:00 Նկարում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն է, որի ոտքերը կիսով չափ ձյան մեջ են: Արեյանն իր ծառայողական ավտոմեքենայից մի կերպ է դուրս եկել եւ հազիվ է տեղաշարժվում, քանի որ մայրաքաղաքում տեղացած առատ ձյունն այդպես էլ չմաքրվեց մայթերից: Ամեն առիթով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա թիմակիցները հայտարարում են, թե «այսքան գլուխ տեխնիկա» ունեն, բայց ամեն անգամ, …
22 Հունվար 21:57 Վթարված ՊՆ «Կամազ»-ում եղել է 25 զինվոր. վիրավորները «Toyota»-ի ուղևորներն են․ Բացառիկ լուսանկարներ
22 Հունվար 18:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնում ենք ռեստորան, հետո ինձ մարդա 20․000 փոխանցում են, պե՞տք է հայտարարագրեմ. Սիմոնյանը՝ Փաշինյանին
16 Հունվար 15:14 Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը հրաժարվել է միանալ գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից