ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԸ` ՁՅԱՆ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նկարում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն է, որի ոտքերը կիսով չափ ձյան մեջ են: Արեյանն իր ծառայողական ավտոմեքենայից մի կերպ է դուրս եկել եւ հազիվ է տեղաշարժվում, քանի որ մայրաքաղաքում տեղացած առատ ձյունն այդպես էլ չմաքրվեց մայթերից: Ամեն առիթով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա թիմակիցները հայտարարում են, թե «այսքան գլուխ տեխնիկա» ունեն, բայց ամեն անգամ, երբ ձյուն է գալիս, քաղաքային իշխանությունը շփոթվում է: Ամեն դեպքում ուրախ ենք, որ փոխքաղաքապետ Արեյանն իր մաշկի վրա է զգում, թե ինչքան վատ է աշխատում Երեւանի քաղաքապետարանը:




Լրահոս