ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը վերջերս յուրօրինակ վարքագիծ է դրսեւորում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով` նա Սամվել Նիկոյանի օգնականների ու խորհրդականների սիրտը շահելու, այդպես նաեւ շեֆի աչքին բարձր երեւալու համար կազմակերպում է ճոխ խնջույքներ` խորովածով, քաբաբով եւ դրանց կից բոլոր ատրիբուտներով: Արդյունքում` ԱԺ երրորդ հարկում, քառօրյայի օրերից բացի, մնացած բոլոր ժամանակ` օրվա երկրորդ կեսից, տարածվում է ուտելիքի բույրը: Եւ վերջերս մի ուշագրավ միջադեպ է եղել. Մեծ Բրիտանիայի դեսպանն իր աշխատանքային պարտականություններին անցնելուց հետո երբ այցելել է Սամվել Նիկոյանին, ԱԺ-ից զգացվող խորովածի, սպիրտային խմիչքների ու սոխի հոտը եւ Նիկոյանի օգնականների սենյակից լսվող ծիծաղը, մեղմ ասած, շոկի մեջ են գցել եվրոպացի դեսպանին, որը չի թաքցրել իր բացահայտ զարմանքը: Այս տեղեկությունները ճշտելու համար զանգահարեցինք Հերոյանին, ով ասաց` «անհեթեթությունները չեմ մեկնաբանում», ապա անջատեց հեռախոսը:




Լրահոս