էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի ԱԳՆ պետնախարարին Ապր 16,2012 17:49 Ապրիլի 16-ին նախարար Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերին (Cornelia Pieper):Այս մասին armlur.am-ին հայտնում են ԱԳՆ մամլո գրասենյակից: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցությունը, թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ու գիտակրթական բնագավառներում զգալիորեն ընդլայնվել է և Երևանում գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի …
Ս. Սարգսյանը այցելել է Սյունիքի մարզ(տեսանյութ) Ապր 16,2012 17:41 ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզչության շրջանակներում այսօր գտնվում է Սյունիքի մարզում, որտեղ նախ հանդիպեց Ագարակ քաղաքի բնակիչների հետ: “Դուք մեր պետության հենարաններից եք: Երկիր, որ ունի Ագարակի նման համայնք միայն կարող է ուժեղ լինել, եթե մենք ունենք ձեզ նման ազնիվ ու պարկեշտ բնակիչներ, ովքեր պաշտպանել են սեփական անկախությունն ու ազատությունը: …
Երկրաշարժներ Թուրքիայում Ապր 16,2012 17:28 Թուրքիայի Քյութահիայի նահանգում իրար հետեւից երկրաշարժներ են տեղի ունեցել: Երկրաշաժները տեղի են ունեցել տեղական ժամանակով 13:10- ին եւ 13:11-ին համապատասխանաբար 4.7 եւ 4.6 բալ ուժգնությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: Սիմավիայում, որտեղ տեղի են ունեցել երկրաշարժները, երկրակեղևի ցնցումները լուրջ խուճապ են առաջացրել բնակիչների շրջանում: Նյութական վնասներ չեն գրանցվել:
Մուսուլմանուհին ծննդաբերել է եվ թողել, որ մահանա Ապր 16,2012 17:12 Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաք մուսուլման բնակչուհի Ֆաթիմա Ալին, գաղտնի դուստր է ծննդաբերել, թողել է, որ նորածինը մահանա, այնուհետև թաղել նրան:Ալին վախեցել է, որ արտամուսնական կապից երեխա ունենալով՝ կարատավորի իր ընտանիքի անունը: Իր սենյակում միայնակ ծննդաբերելուց հետո, նա կտրել է երեխայի պորտալարը և թողել, որ նա մահանա:Դատարանը նրան դատապարտել է 26 շաբաթվա ազատազրկման՝ մեկնաբանելով, որ երեխայի …
Ցեղասպանությանը նվիրված միջոցառում `Բաթումիում Ապր 16,2012 16:52 Ապրիլի 14-ին Բաթումիի կոնսերվատորիայի դահլիճում կայացավ “Հիշել ցեղասպանությունը” խորագրով` Մեծ Եղեռնի հիշատակման օրերի անդրանիկ միջոցառումը:Այս մասին armlur.am-ին հայտնում են ԱԳՆ մամլո գրասենյակից: Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը, Բաթումիի “Սուրբ Փրկիչ” եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբելյանը, Աջարիայի հայերի միության փոխատենապետ Արթուր Հովհաննիսյանն իրենց ելույթներում ընդգծել են համաշխարհային հանրության կողմից Ցեղասպանության դատապարտման և համընդհանուր ճանաչման …
Ս. Ալեքսանյանի ընտրական շտաբը առնչություն չունի տվյալ միջադեպերի հետ Ապր 16,2012 16:24 Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում մեկ այլ թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի առնչությամբ։ Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև. Ապրիլի 15-ին թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, ՀԱԿ-ի այլ ներկայացուցիչների ու տեղի բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպերը բավականին լուրջ շահարկումների առիթ հանդիսացան:Դրանց …
ՀՀ նախագահը բացեց Պղնձամոլիբդենային կոմբինատի նոր հոսքագծերի մասնաշենքը Ապր 16,2012 16:14 Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց “Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ մասնակցեց կոմբինատի վերազինված հոսքագծերի բացմանն ու ծանոթացավ կատարված աշխատանքներին:Սերժ Սարգսյանը կտրեց Ռուսաստանի Դաշնությունից ստացված միջպետական 500 մլն դոլար վարկով կառուցված նոր մասնաշենքի կարմիր ժապավենը: Մասնաշենքը կառուցվել է հաստատված տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի շրջանակներում:Լրագրողների հետ զրույցում Պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր ինժեներ …
ՀԱԿ թեկնածուի շտաբը բողոք է ներկայացրել ընդդեմ ՀՀԿ-ական մրցակցի օրինախախտման Ապր 16,2012 16:08 Վլադիմիր Կարապետյանի ընտրական շտաբից armlur.am-ին հայտնում են, որ թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ապրլի 17-ին, ժամը 15:00-ին կլսի նույն ընտրատարածքում պատգամավորի մեծամասնական թեկնածու Վլադիմիր Կարապետյանի (ՀԱԿ) լիազոր ներկայացուցչի բողոքն ընդդեմ ՀՀԿ-ական մրցակցի կողմից քարոզարշավի ընթացքում թույլ տված խախտումների դեմ: Դիմումատուն խնդրել է, որ նիստին ներկա լինի նաև Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ներկայացուցիչը:Ապրիլի 14-ին …
Մաշտոցի պուրակում ծառեր են հատում Ապր 16,2012 15:53 Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժման համար պայքարող ակտիվիստներն ահազանգում են, որ հատվում են Մաշտոցի այգու դիմացի ծառերը:Ծառերը խանգարում են կառուցվող ճանապարհին: Ծառահատումն իրականացնողները չեն ներկայացրել օրինական թույլատվություն։ Ակտիվիստները կանգնած են դեռևս չհատված ծառերի կողքին եւ փորձում են կանխել դրանց հատումը։
Մայրաքաղաքը կշարունակեն լվանալ Ապր 16,2012 14:52 Երևանի քաղաքապետարանում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ օրակարգային հարցերին անցնելը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել երևանցիներին, աշխատակազմի համապատասխան կառույցներին ու վարչական շրջաններին, ինչպես նաև պետական և ոչ պետական կառույցներին, ապրիլի 14-ի համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ակտիվ մասնակցության համար. “Համատեղ, համակարգված …
25 Հուլիս 22:17 «Սա երազ է… սա նույնիսկ երազի մեջ տեսնվող երազ է»․ Ռիչարդ Մադլենյանն աշխարհի ամենաերջանիկ մարդն է, որովհետև ՀԷՑ-ից զանգել են իրեն
24 Հուլիս 22:13 Ալիևի կողմից հորինված Արևմտյան Ադրբեջան համայնքը կոչ է արել ՀՀ-ին ապահովել ադրբեջանցիների վերադարձը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
23 Հուլիս 07:21 Վերջ արեւին. Կառավարությունը դադարեցրել է արեւային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»
23 Հուլիս 19:11 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արբիտրաժային դատարանով մի վախեցրեք մեզ. Փաշինյանը՝ պարտվելուց 7 օր առաջ. հիշեցում
21 Հուլիս 15:04 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Հայաստան ժամանած ՌԴ զբոսաշրջիկի կյանքը փրկել չի հաջողվել
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16