Ապր 28,2012 00:00 «Ընտրություններ շատ կգան ու կանցնեն, բայց մարդկությունը չի վերանում»: Հովիկ Աբրահամյան «Առավոտ» Երեւի թե միայն Հովիկ Աբրահամյանը չէր ասել, որ մայիսի 6-ից հետո կյանքը շարունակվելու է: Հիմա արդեն նա էլ կա այդ միտքը հայտնողների ցուցակում: Լրացումն, իհարկե, ոչինչ չփոխեց, բայց հատկանշական է, որ հատկապես կուսակցություններն են ձգտում հավատալ, որ ոչինչ չի ընդհատվելու, ու ամեն բան …
Ապր 28,2012 00:00 «Ինքն ընդհանրապես ի՞նչ ճակատով ա նայելու իր ճակատագրին»: Աշոտ Աղաբաբյան «Հրապարակ» Հիշեցնենք, որ Բուռնաշի մրցակիցը` Հովհաննես Մարգարյանը, ճակատի հետ կապված խնդիր չունի: Սամվել Բալասանյանի օրինակը լավ դաս է եղել նրա համար, ու Մարգարյանն իր ճակատին ոչինչ չի գրել. հավանաբար չի էլ նախատեսում: Պարզապես «Օրինաց երկիր» ասելով` ՀՀԿ-ականի մոտ ճակատի հետ կապված ինչ-որ զգացողություն է առաջանում: …
10.000 ԴՐԱՄ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ` ԾԱՆՈԹՈՎ Ապր 28,2012 00:00 Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի շատ է խոսվում այն մասին, որ տարբեր կուսակցությունների ու թեկնածուների կողմից գումարների բաժանման գործընթացը մեկնարկել է: Երեկ ահազանգ ստացանք, որ Գյումրու թիվ 9 նախակրթարանում եւ Անի թաղամասում գտնվող «Պրեստիժ» վաճառատան մոտակայքում գտնվող հինգհարկանի բազմաբնակարան շենքերից մեկում բաժանում են 10.000-ական դրամ: Երբ լրագրողները մեկնեցին նշված հասցեներով, հաջողվեց պարզել, որ կաշառք …
ԲՀԿ-ԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ, ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԳԱԼՈՎ, ՄԱՀԱՑԵԼ Է Ապր 28,2012 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Արաբկիր վարչական շրջանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով կռվի մասնակից երիտասարդներից մեկը մահացել է: Տեղեկացանք, որ երիտասարդը ԲՀԿ-ական 29-ամյա Ժորա Կարապետյանն է: Վերջինս դեռեւս ապրիլի 18-ին վիճաբանության մեջ է մտել իր մտերիմ ընկերոջ հետ, որը եւս կուսակցության ներկայացուցիչ է: «Ժողովուրդ»-ը զրուցեց Ժորայի հարազատների հետ, որոնք նշեցին, թե իրենք տեղյակ …
3 ԶՈՀ Ապր 28,2012 00:00 Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը` ժամը 02-ից 04-ի սահմաններում, Այգեպար-Մովսես ճանապարհին ադրբեջանական զինուժը գնդակոծել է մարդատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող պայմանագրային 3 զինծառայողները զոհվել են: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի տվյալներով` մեքենան եղել է «Վազ-2107» մակնիշի: Գյուղապետը «Ժողովուրդ»-ին ասաց, որ դեպքը եղել է հին ռազմական ճանապարհին, որից քաղաքացիական բնակչությունը երբեմն օգտվում է: Ըստ նրա` ապրիլի 27-ին` …
ՁԱՅՆԵՐԻ ՀԱՄԱՐ Ապր 28,2012 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների` ԺԱԿ առաջնորդ, ՀՀԿ համամասնական ցուցակի 38-րդ տեղը զբաղեցնող Սպարտակ Մելիքյանն այս օրերին զբաղված է թիվ 23 ընտրատարածքում թեկնածություն առաջադրած ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանի «քարոզարշավով»: Մելիքյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ եւ բոլորին կոչ արել ընտրել Սահակյանին: Սակայն մեզ հետ զրույցում ասաց. «Ես մեծամասնական հարցով որեւիցե հետաքրքրություն չունեմ: Ես ՀՀԿ ցուցակում եմ ընդգրկված եւ …
ՀԱՎԱՔԵԼ ԵՆ Ապր 28,2012 00:00 Երեկ գրել էինք, որ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը մարդկանցից գումար է վերցրել բնակելի շենք կառուցելու համար, սակայն ո՛չ բնակարանն է տալիս, ո՛չ գումարը: Երեկ` ամբողջ օրը, «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին զանգահարում քաղաքացիներ եւ տեղեկացնում, որ «Զեյթունի կրպակներում» թերթ չկա: Պարզեցինք, որ Տոնուսի Աշոտը «հավաքել» է ամբողջ խմբաքանակը:
ԷԺԱՆ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ Ապր 28,2012 00:00 Ապրիլի 26-ից` ժամը 21:00-ից, «Տիգրան Մեծ» հրատարակչությունում սկսվել է ԱԺ ընտրությունների մեծամասնական եւ համամասնական քվեաթերթիկների տպագրությունը: Ինչպես հայտնի է, տպարանը պատկանում է Վրեժ Մարկոսյանին, որը եւս մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել թիվ 14 ընտրատարածքում: «Ժողովուրդ»-ը փորձեց Մարկոսյանից պարզել` արդյոք ինքը հավելյալ քվեաթերթիկներ չի տպագրելու: «Նախ ասեմ, որ ես էդ մրցույթը շահել էի այն ժամանակ, …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 28,2012 00:00 ԲՀԿ-Ն ԿՆԿԱՐԻ«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է տեսանկարահանել խորհրդարանական ընտրությունների ողջ ընթացքը հանրապետության բոլոր 1982 ընտրատարածքներում: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը NEWS.am-ին ասել է, որ իրենք վաղուց էին հայտնել բոլոր տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու մտադրության մասին: «Այսօր այդ հնարավորություններն ունենք, եւ տեսախցիկները կլինեն ընտրությունների վերահսկման կարեւոր լծակներից մեկը»,-նշել է Գալստյանը: ՎԱՏԱՌՈՂՋ ԷՀԱԿ առաջնորդ Լեւոն …
ԳՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Ապր 28,2012 00:00 ԱԺ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներն այսօր դիմելու են ՀՀ Սահմանադրական դատարան` պահանջելով ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչել Ընտրական օրենսգրքի այն կետերը, որոնք արգելափակում են ընտրողների ցուցակի հրապարակումը: Նման որոշում է կայացվել ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբի երեկվա նիստում: Կեսօրից հետո ԱԺ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն արդեն իսկ նախաձեռնել էին համապատասխան ստորագրահավաք. նշենք, որ ՍԴ դիմելու …
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում