Բացահայտ ընտրակաշառք Մայիս 06,2012 17:17 armlur.am -ի թղթակիցը քիչ առաջ հայտնեց, որ Էրեբունի վարչական շրջանի 13/9 (120 միջ. դրպոց) ընտրատեղամասում անհատական մոտեցում են ցուցաբերում. ընտրողը քվեարկելուց հետո բջջայինով զանգահարում է ինչ որ մեկին եւ զեկուցում, որ ինքը կատարել է իր ընտրությունը , որից հետո, համապատասխան հրահանգ ստանալով, դուրս է գալիս ընտրատեղամսiց, բացահայտ կերպով ստանում ընտրակաշառքը եւ հեռանում:
հերթական ընտրախախտումը Մայիս 06,2012 17:08 Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 7/25 տեղամասում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի վստահված անձը գերազանցում է ԸՕ-ի 33-րդ հոդվածով սահմանված վստահված անձի իր լիազորությունները` կատարելով հանձնաժողովի անդամի գործառույթներ։ Ինչպես տեղեկանում ենք թիվ 7 ընտրատարածքում “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքից առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքից, թիվ 7/25 տեղամասի հանձնաժողովի նախագահը չի վերահսկում …
ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով քրգործ է հարուցվել Մայիս 06,2012 17:07 Այսօր ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել Ներքին Չարբախում ընտրակաշառք բաժանելու մասին: Ներքին Չարբախի երրորդ փողոցի բնակիչը տեղեկացրել է, որ իրենց թաղամասի ԲՀԿ շտաբի պետը “Բարգավաճ Հայաստան” կուսակցության օգտին քվեարկելու համար վերցրել է իր եւ իր կնոջ անձնագրային տվյալները, որի դիմաց առաջարկել է 20 հազար դրամ ընտրակաշառք, իսկ մեծամասնականով առաջարկվել է քվեարկել ԲՀԿ թեկնածու Լյովա …
քվեարկում են հիվանդանոցում Մայիս 06,2012 17:04 Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին տեղի ունեցած միջադեպից տուժած երիտասարդները, որոնք տարբեր աստիճանի այրվածքներով դեռ գտնվում են հիվանդանոցներում, ԱԺ ընտրություններին մասնակցում են հենց բուժհաստատություններում: Առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշան Հունանյանն armlur.am-ին հայտնեց, որ նրանց, ինչպես և մյուս հիվանդների քվեարկությունը կազմակերպվել է շրջիկ քվեատուփերով: Քվեարկությունը շարունակվելու է մինչև ժամը 18:00-ն, որից հետո կամփոփվեն արդյունքները, և ԿԸՀ-ն կհրապարակի …
Ընտրախախտումների արձանագրում -2 Մայիս 06,2012 16:58 34/12 ընտրատեղամասում մարդկանց կուտակումներ, անկառավարելի վիճակ է ստեղծվել: Վիճակը հարթվել է միայն Կոնգրեսի վստահված անձի ջանքերով: Վերջինս արձանագրություն է կազմել: Աղբյուրը՝ Մուրադ Գրիգորյանի շտաբ 34/26 ընտրատեղամասում Կոնգրեսի վստահված անձը ահազանգել է “Կենտրոն” հեռուստաընկերության լրագրողի վրա հարձակման դեպքի մասին: Աղբյուրը՝ Մուրադ Գրիգորյանի շտաբ Թիվ 33 ընտրատարածք Իկառուսներով եւ ավտոբուսով շրջել են ոստիկանական համազգեստով անձինք, որոնք քվեարկություն …
Վստահված անձն ուշագնաց է եղել Մայիս 06,2012 16:53 Երևանի Էրեբունի համայնքի 13/9 ընտրատեղամասում, որը տեղակայված է Ոստիկանության դիմաց գտնվող թիվ 120 միջնակարգ դպրոցում, ուշագնաց է եղել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Գրիգորյանը։ Շտապ օգնության աշխատակիցներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել Գրիգորյանին, որից հետո վստահված անձը տեղափոխվել է “Էրեբունի” բժշկական կենտրոն։ Ականատեսները վկայում են, որ վստահված անձի առողջական վիճակի կտրուկ վատանալը միջադեպի պատճառով չի տեղի …
Վանաձորում ընտրական ակտիվություն է նկատվում Մայիս 06,2012 16:48 Վանաձորի ընտրական տեղամասերում վաղ առավոտից նկատվում է ակտիվություն: Որոշ ընտրատեղամասերում հերթեր են առաջանում: Տեղամասերի նախագահների խոսքով՝ մինչ այս պահը ոչ մի արտակարգ դեպք չի գրանցվել, սակայն, ինչպես եւ այլ համայնքներում, Վանաձորում դիտորդներն ու վստահված անձինք նույնպես անհանգստացած են կնիքի վաղաժամ ջնջման պատճառով: 30/37 ընտրատեղամասի “Բարգավաճ Հայաստան” կուսակցության վստահված անձ Գագիկ Սարգսյանը հավաստեց, որ ինքը առաջին …
ընտրակաշառք կարմիր 07-ից Մայիս 06,2012 16:45 Էրեբունի համայնքի որոշ ընտրատեղամասերում մարդկանց ընտրակաշառք են բաժանում: Ընտրատեղամասերից մեկի մոտ կանգնած կարմիր “Վազ 2107” մեքենայից մարդկանց առաջարկում են նստել մեքենան, որից հետո վճարում են գումարը եւ ուղարկում քվեարկության: Այս մասին հայտնում է armlur.am-ի թղթակիցը:
Նշված չէ Մայիս 06,2012 16:45 Արմավիրի մարզի Էծմիածնի տարածաշրջանի Այգեշատ գյուղի մի բնակիչ armlur.am -ին տեղեկացրեց, որ իր անձնագրում նշված չէ իր բնակության գրանցման վայրը, սակայն իր անունն առկա է 19/25 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում:
Ընտրակաշառք են բաժանում Մայիս 06,2012 16:38 armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ թիվ 13 ընտրատարածքում արաջադրված ՀՀԿ-ական թեկանածու Մհեր Սեդրակյանի համախոհները ընտրակաշառք են բաժանում:
09 Մայիս 23:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանն այս պահին բուժում է քայլերթից առաջացած ոտքերի բազմաթիվ վնասվածքները
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
10 Մայիս 07:10 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ»
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց