Վստահված անձը բոյկոտել է Մայիս 06,2012 16:32 ՀՀՇ կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Գևորգ Գևորգյանի վստահված անձ Անժելա Սարգսյանից armlur.am -ը ահազանգ ստացավ, որ Արարատի մարզի Գեղանիստ համայնքում տեղակայված ՀՀ թիվ 16/23 ընտրատարածքում տեղի են ունեցել մի շարք ընտրախախտումներ: Դրանք կապված են կնիքների, մարդկային կուտակումների հետ: Սակայն վերջինս բոյկոտել և հեռացել է ընտրատարածքից, քանի որ հանձնաժողովի նախագահը և ոստիկանության աշխատակիցներն ուշադրություն չեն դարձրել …
Հրդեհ Բուզանդի փողոցում. կան զոհեր Մայիս 06,2012 16:27 Մայիսի 6-ին, ժամը 15:22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուզանդի փողոցի թիվ 26 տանը հրդեհ է բռնկվել: Հրդեհվող բնակարանում հայտնաբերել են տարեց ամուսինների դիերը:Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ երկու մարտական հաշվարկ և Պռոշյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժինը: Հրդեհի առաջացման պատճառները դեռևս անհայտ են:
Գյուղացիներին ապօրինի գրանցել են Երեվանում. Ահազանգ թիվ 4 ԸՏ-ից Մայիս 06,2012 16:26 Թիվ 4 ընտրատեղամասում “Ժառանգություն” կուսակցությունից պատգամավորության թեկնածու Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ armlur.am-ին տեղեկացրեց, որ 4/12 ընտրատեղամասում (Ազատության 5, թիվ 128 դպրոց) ապրիլի 14-ին գյուղերից եկած բազմաթիվ մարդիկ են գրանցվել սեփական տների հասցեներում, որոնց սեփականատերերը նույնիսկ չեն իմացել այդ մասին: Ըստ Զ. Փոստանջյանի՝ այս փաստն արձանագրել է նաև ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը:
կանխվել է կրկնակի քվեարկության փորձը Մայիս 06,2012 16:14 Ժամը 15:00-ին 7/07 ընտրական տեղամասում ներկա դիտորդները և վստահված անձինք կանխել են կրկնակի քվեարկության փորձը, և անմիջապես արձանագրություն է կազմվել: Դիտորդները և վստահված անձինք նկատել են, որ քվեաթերթիկ է ստանում ավելի վաղ քվեարկած անձնավորությունը: Ենթադրվում է, որ Բաբաջանյան 129 շենքի բն. 34-ի բնակիչ Արա Զախարյանին առաջին քվեարկության ժամանակ քվեաթերթիկ են տվել ուրիշի անվան դիմաց ստորագրելիս: Կրկնակի …
Խուսափում է տեսախցիկից. տեսանյութ Մայիս 06,2012 16:02 Թիվ 10/32 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը չի ցանկանում տեսախցիկի առաջ ներկայացնել ընտրությունների ընթացքը, սակայն պատճառը չի նշում. ”Չեմ ուզում և վերջ, կարող եք ձայնագրել, բայց չեմ խոսի տեսախցիկի առաջ”: Նշված ընտրատարածքի վստահված անձանցից armlur.am-ի հետ ընտրությունների ընթացքի մասին խոսեց միայն ԲՀԿ վստահված անձը, որի հավաստմամբ ամեն ինչ հարթ է ընթանում:Նկատենք, որ թիվ 10/32 ընտրատարածքում շատ էին մարդկանց կուտակումները: …
Ընտրություններին մասնակցողների թիվը ժամը 14-ի դրությամբ Մայիս 06,2012 16:01 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության մասնակիցների նախնական թիվը ժամը 14-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ ընտրություններին Երեւանում 813.898 ընտրության իրավունք ունեցողներից մասնակցել է 270.609-ը կամ 33.25 տոկոսը, Արագածոտնի մարզում 113.624 ընտրության իրավունք ունեցողներից՝ 47.572-ը կամ 41.87 տոկոսը, Արարատի մարզում՝ 212.450 ընտրության իրավունք ունեցողներից 86.160-ը կամ 40.56 տոկոսը։ Արմավիրի մարզում 222.596 ընտրության իրավունք ունեցողներից 65.818 ընտրող է …
27 OT 027 Մայիս 06,2012 15:51 27 OT 027 “Օպել” մակնիշի մեքենայից մարդկանց ցուցակով գումարներ են բաժանում. Գայանե Առուստամյան 15:39 գ 06.05.12 Թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Գայանե Առուստամյանը Tert.am-ին հայտնեց, որ իր ընտրատարածքում ընտրակեղծիքներն իրականացվում են բացահայտ ձևով: “1/012 ընտրատեղամասի առջև կանգնած 27OT027 “Օպել” մակնիշի մեքենայից մարդկանց ցուցակով գումարներ են բաժանում: Մարդիկ գալիս …
Արդյոք դա ընտրախախտում չի համարվում Մայիս 06,2012 15:47 Պատգամավորության թեկնածուների գովազդային պաստառները դեռևս փակցված են՝ չնայած, որ երեկ լռության օր էր հայտարարված: Արդյոք դա ընտրախախտում չի համարվում: armlur.am-ին ԿԸՀ-ից պարզաբանեցին. “Միայն զանգվածային լրատվամիջոցներին է արգելված զբաղվել քարոզչությամբ: Իսկ պաստառների վերաբերյալ որևէ սահմանափակում կամ կանոնակարգում չկա Ընտրական օրենսգրքում: Չկա նման պահանջարկ, որ ընտրությունից մեկ օր առաջ պետք է պաստառները հանվեն”:
ՀՀ գլխավոր դատախազությունը դեռեվս ստացել է 25 հաղորդում Մայիս 06,2012 15:37 Այսօր ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ներկայացրել է գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից մինչև քվեարկության օրը, ինչպես նաև այս պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը: Արթուր Դավթյանը նշել է, որ այսօր՝ այս պահին, աշխատանքային խումբը բավականին ինտենսիվ …
Բարգավաճը մարմնավաճառների հետ զվարճանք է խոստանում՝ քվեարկության դիմաց Մայիս 06,2012 15:34 iDitord կայքի փոխանցմամբ՝ երևանյան բակերից մեկում ԲՀԿ երիտթևի ներկայացուցիչները բակի տղաներին տարօրինակ խոստումներ են տվել: Ըստ տեղեկատվության՝ ԲՀԿ-ի օգտին իրենց ձայնը տալու դիմաց ԲՀԿ երիտասարդները խոստացել են նրանց տանել մարմնավաճառների հետ զվարճանալու: Կայքը ամրագրել է տեղեկատվությունը որպես ոչ վստահելի, քանի որ տեղեկատվությունը չի պարունակում հեղինակի անունը, բակի հասցեն և այլ մանրամասներ:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին