Կուտակումներ տավուշի ընտրատեղամասերում Մայիս 06,2012 15:33 Իջեւանի թիվ 41/27 ընտրատեղամասում (թիվ 4 դպրոց) ընտրություններն ընթանում են մարդկանց կուտակումներով: Տավուշի մեր թղթակիցը հայտնեց, որ ժամը 15:00-ի սահմաններում մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով բնակչության 34-35 տոկոսն արդեն մասնակցել է քվեարկությանը:
Վարդան Օսկանյանը կոչ է անում դադարեցնել ընտրությունները Մայիս 06,2012 15:29 “Կենտրոն” հեռուստաընկերությամբ ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու Վարդան Օսկանյանը հանդես է եկել հայտարարությամբ և կոչ արել “դադարեցնել ընտրությունները, այլապես մեկ ժամ հետո ավելի վատ բան կլինի”:Հիշեցնենք, որ առավոտյան ՀԱԿ-ը եւս հանդես էր եկել նույնաբովանդակ հայտարարությամբ:
Հանրապետության հրապարակում պայթյունից տուժածներից 17-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում Մայիս 06,2012 15:26 Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ մայիսի 4-ին երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից անմիջապես հետո Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր մասնագետները կցվեցին մայրաքաղաքի այն բուժաստատություններին, ուր տեղափոխվեցին դեպքից տուժածները:Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելեց բոլոր բժշկական հաստատությունները, տեղերում քննարկեց բուժման, դեղերով և բժշկական պարագաներով ապահովվածության հարցերը և առհասարակ գնահատեց …
Բաց քվեարկություն Առինջ գյուղում ԲՀԿ-ի օգտին (տեսանյութ) Մայիս 06,2012 15:23 Youtube տեսացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ակնհայտ երեւում է ընտրախախտում՝ բաց քվեարկության տեսքով, Առինջ գյուղի 28/28 ընտրատեղամասում ԲՀԿ թեկնածուի օգտին:
Վայոց Ձորի մարզում ՎԱԶ 21150 -ը շրջվել է (լուսանկարներ) Մայիս 06,2012 15:10 Այսօր մայիսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ 30–ամյա Գալուստ Մանուչարյանը, ով աշխատում է Տաշիր ինվեստ գրուպ ՍՊԸ–ում, վարելով ՎԱԶ 21150 մակնիշի 30 ՍԼ 993 համարանիշի ավտոմեքենան՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով Գ. …
Մայիսի 9-ի փողոցում Խեչբեքի միջից կաշառք բաժանելու պահին ԲՀԿ-ական է բռնվել Մայիս 06,2012 15:08 Քիչ առաջ Մայիսի 9-ի փողոցի վրայից ընտրակաշառք բաժանելու պահին բռնվեց մի քաղաքացի, որին, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, հավանաբար կամ Ոստիկանության, կամ ԱԱԾ–ի աշխատակիցները տեղափոխեցին։ Գ. Շամշյանը armlur.am-ին հայտնեց, որ փողոցում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են հետևյալը. ,Խեչբեքի միջից փող էին բաժանում։ Հարևաններն ասեցին գնացեք ձեզ էլ կտան, էն էլ մինչև հասանք, …
Գոլորշացող թանաք 34/22-ում Մայիս 06,2012 15:07 Այս ընտրատեղամասում վաղ առավոտից լարված մթնոլորտ է: Պարբերաբար վիճաբանություններ են հանձնաժողովականների եւ դիտորդների միջեւ: Բանն այն է, որ վստահված անձինք եւ դիտորդները նկատել են, որ կարմիր գույն ունեցող կնիքի թանաքը կարճ ժամանակ անց անհայտանում է: Հանձնաժաղովի անդամները, այլ ելք չունենալով, այդ մասին հայտնել են ԿԸՀ-ին, որտեղից էլ ցուցմունք են ստըացել , որ հարկավոր է աշխատել …
թեժ մրցակցություն Գյումրիում Մայիս 06,2012 15:04 Գյումրիում հատկապես մեծ ակտիվություն է նկատելի Անի թաղամասում, որն ընդգրկված է թիվ 34 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ սա այն ընտրատարածքն է, որտեղ թեժ մրցակցություն է ՀՀԿ եւ ԲՀԿ թեկնածուների միջեւ՝ Արման Սահակյան եւ Մարտուն Գրիգորյան: Այս թաղամասում ակտիվ են ոչ միայն ընտրողները: Ընտրատեղամասերի բակերում ելումուտ են անում մեքենաներ, միկրոավտոբուսներ: Թիվ 37 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի ԲՀԿ-ական վստահված …
Երկրից մշտական բացակայում են, բայց ըտնրացուցակներում կան Մայիս 06,2012 14:56 Մոսկովյան 31 շենքի 35 բնակարանում բնակվում է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ընտանիքը։ Նրա կինը 14 տարի առաջ մահացել է, բայց ընտրացուցակներում կա, իսկ տղան 20 տարի է՝ Ռուսաստանում է, բայց էլի ընտրացուցակներում կա: Նույն շենքի 8-րդ մուտքի բազմաթիվ ընտանիքներ վաղուց վաճառել են իրենց բնակարաններն ու մեկնել արտասահման, բայց ցուցակներում կան: Ժառանգության նախընտրական շտաբին այս մասին հաղորդել է …
Նիկոլ Փաշինյանն ահազանգում է. 7/08 տեղամասի մոտ 07LL486 համարանիշով սպիտակ ժիգուլու մեջ ցուցակներով մարդիկ են նստած Մայիս 06,2012 14:55 Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանի կայքից տեղեկանում ենք, որ այսօր ժամը 13:20 -ին 7/23 ինչ-որ մի անձ գրավել է Ն. Փաշինյանի վստահված անձի ուշադրությունը` անպարկեշտ պահվածքով: Ն. Փաշինյանի վստահված անձը տվյալ անձից պահանջել է ներկայանալ: Վերջինս ներկայացրել է Ս. Ալեքսանյանի վստահված անձի վկայական, իսկ երբ Ն. Փաշինյանի վստահված անձը ասել …
09 Մայիս 23:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանն այս պահին բուժում է քայլերթից առաջացած ոտքերի բազմաթիվ վնասվածքները
09 Մայիս 12:47 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցներից թաքուն զենք բերելու կասկածանքով 2 անձ ձերբակալվեց․ ինչ խոսակցություն է բացահայտվել
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց