սերժ սարգսյանը քվեարկել է Մայիս 06,2012 13:09 ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ և դստեր հետ այսօր առավոտյան քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Թե ինչի՞ համար է քվեարկել և ի՞նչ էր մտածում քվեաթերթիկը քվեատուփ գցելու պահին, Հանրապետության նախագահն ասել է. ,Բնականաբար քվեարկել եմ Հայաստանի առաջընթացի համար: …
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ Մայիս 06,2012 13:04 Մայիսի 5-ի, լույսի 6-ի գիշերը “ջանասիրաբար” աշխատեցին “Օրինաց երկրի” մարզային կառույցների ներկայացուցիչները: Մասնավորաբար Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ, Եղիշե Չարենց, Մովսես Խորենացի փողոցների 10-ից ավելի շենքերում բաժանվեցին բջջային հեռախոսներ: Բաժանողները երիտասարդ տղաներ էին, ովքեր տեղեկացնում էին, որ այդ հեռախոսները նվեր է ուղարկել անձամբ Արթուր Բաղդասարյանը: Իսկ թիվ 33 ընտրատարածքում ընդգրկված Վահրամաբերդ, Մարմարաշեն գյուղերում էլ …
ԲՀԿ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԿԿԱԶՄԻ Մայիս 06,2012 12:56 Ինչպես տեղեկացրել էինք, Գյումրիում “Կենտրոն” հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում: Սակայն Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը, օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետև առևանգել նաև օպերատոր Վարազդատ Պապիկյանին:ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքի մասին լսել է, որ Գյումրիում լարվածություն կա , բայց այլ …
5000-ական դրամներ թոշակառուներին Մայիս 06,2012 12:52 Թիվ 1 ընտրատարածքում առաջադրաված թեկնածու Ստյոպա Սաֆարայանը armlur.am-ին տեղեկացրեց, որ թիվ 1/11 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հրաժարվում է փոխել թանաքը, որով դրված կնիքները արդեն փաստվել է եւ ահազանգվել, շատ արագ ջնջվում են: Իսկ թոշակառուներին 1/27 ընտրատեղամասի ՀՀԿ-ի շտաբում 5000-ական դրամներ են բաժանում:
ընտրախախտումը կանխվել է Մայիս 06,2012 12:36 Աջափնյակի թիվ 6/32 տեղամասից ահազանգ ստացվեց, որ ընտրատեղամասի մուտք մոտ խմբված մի քանի մարդ փորձել են կողմնորոշել ընտրողներին: “Ժառանգություն” կուսակցության պատգամավորության թեկնածու Արմեն Մարտիրոսյանը armlur.am-ին տեղեկացրեց, որ իրավիճակը վերահսկվում է: Ոստիկանությունը կանխել է ընտրախախտման փորձը:
Գյումրիում առևանգել են Կենտրոնի օպերատորին Մայիս 06,2012 12:28 Ինչպես տեղեկացրել էինք, Գյումրիում “Կենտրոն” հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում: Սակայն Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը, օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետև առևանգել նաև օպերատոր Վարազդատ Պապիկյանին: “Կենտրոն” հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը նշեց, որ տեղեկատվությունը հավաստի է, և ԲՀԿ-ի պատասխանատուները այնտեղ են, այնտեղ է նաև “Կենտրոն” …
Այս պահին Հրազդանում ՀՀԿ եվ ԲՀԿ ներկայացուցիչները փող են բաժանում Մայիս 06,2012 11:55 Քիչ առաջ Հրազդանից armlur.am-ին ահազանգում են ,որ Հրազդանոմ ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչները իրենց թեկնածուների համար 5000 ,իսկ կուսակցության համար 10000դրամ են բաժանում քաղաքացիներին :Հիշեցնենք ,որ Հրազդանի առաջադրված թեկանածուներն են ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը:
կուտակումներ Մալաթիայում Մայիս 06,2012 11:52 Armlur.am-ին Մալաթիա-Սեբսատիա թաղամասից հայտնում են, որ թիվ 7 ընտրատարածքներում 7/3 և 7/ 5 տեղամասերում նկատվում են կուտակումներ: Նշված թաղամասում, ՀՀԿ ներեկայացնող Սամվել Ալեքսանյանի համակիրները մեքենաներով ընտրողներին տեղափոխում են ընտրատեղամասեր:
Հակ-ը դիմում է ներկայացրել ցնդող կնիքի վերաբերյալ Մայիս 06,2012 11:48 ՀԱԿ-ի կողմից ընտրտարածքային հանձնաժողովին դիմում է ուղղվել ցնդող կնիքի հետ կապված պահանջելով դադարեցնել ընտրությունների ընթացքը եւ կատարվածը անվավեր ճանաչել: Նշենք, որ դիմումի պատասխանը դեռեւս չի եկել: Կուտակումների վերաբերյալ ոստիկանությանը տեղեկություն ենք տվել, որ գազելներով մեքենաներով մարդկանց են բերում հենց մեքենայի մեջ փող են բաժանում: Ներսիսյան 3 եւ Դավիթ Անհաղթի 5 հասցեումներում գտնվող 3/25-ի եւ 3/24-ի …
Տիգրան Մուկուչյանի թանաքանյութի անհետացման հետ կապված արտահերթ պարզաբանումը Մայիս 06,2012 11:41 «Հիմա ճշտվում է դեպքի մանրամասները, եթե պարզվի, որ նա անօրինական կերպով է դուրս բերվել, կպատժվեն դուրս բերողները»,-ասաց նա:Տիգրան Մուկուչյանի հեռանալուց հետո լրագրողների փորձարկեցին թանաքանյութը, սակայն պարզվեց, որ թե” թափահարված, թե” չթափահարված թանաքի դեպքում էլ որոշ ժամանակ անց թույլ տեսանելի է դառնում:Նա նաև նշեց, որ Գեղարքունիքի մարզում եղել է դեպք, երբ տեսանկարահանումը փորձ է արվել իրականացնել …
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
13 Նոյեմբեր 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փողոցներում անիվներով դագաղներ են շրջում, էդ մեքենաները հանելը լեգիտիմ կլինի. Փաշինյան
13 Նոյեմբեր 15:33 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոկսակի վիրուսի բռնկման վտանգ կա․ դպրոցներում և մանկապարտեզներում ծնողներին հորդորել են զգուշանալ
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
08 Նոյեմբեր 08:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հորդորել են մոռանալ իրենց մասին. միայն Դավիթ Բաբայանի եւ Ռուբեն Վարդանյանի ընտանիքներն են փաստաբանի դիմել. «Ժողովուրդ»
06 Նոյեմբեր 14:26 Մտել են Բաղրամյան փողոցի շենքերից մեկը, էլեկտրահարել` կնոջ, կապել ոտքերն ու ձեռքերը, գումար փնտրել
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
14 Հոկտեմբեր 13:37 Ձերբակալված ֆիզիկայի ուսուցիչը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին կից խորհրդի կազմում է. նախարարի անտեղյակությունը
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան