38/25 ընտրատեղամասում ընտրողը քվեաթերթիկները քվեատուփերի մեջ է գցել առանց կնքելու Մայիս 06,2012 14:47 Թիվ 38/25 ընտրաեղամասում ընտրողներից մեկը քվեաթերթիկները քվեատուփերի մեջ է գցել առանց կնքելու/ այդ ժամանակ քվեատուփի մոտ նստող անդամը գնացել էր քվեաթերթիկներ բերելու/: Հանձնաժողովն առաջարկում է. “Եթե քվեատուփերը բացելուց հետո յուրաքանչյուր քվեատուփում առկա լինեն մեկական չկնքված ծրարներ, ապա դրանք վավեր կհամարվեն, իսկ եթե մեկից ավելի լինեն՝ անվավեր”: Հանձնաժողովը դեռ այս ուղղությամբ մտածում է:
Երկրաշարժ Սեվանում Մայիս 06,2012 14:42 ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 12.25-ին Հայաստանում` Սևան քաղաքից 2 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.550 և արևելյան երկայնության 44.960: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Կուտակումներ թիվ 10/31 ընտրատարածքում. տեսանյութ Մայիս 06,2012 14:35 Թիվ 10/31 ընտրատեղամասում, ինչպես armlur.am-ի հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահը, մինչ այս պահը ընտրությունները խաղաղ են ընթանում:Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ՝ ոչ մի ընտրախախտում չի արձանագրվել:Մեզ հետ զրուցեցին նաև մյուս կուսակցությունների վստահված անձինք: ՀԱԿ–ի վստահված անձի պնդմամբ՝ ամեն ինչ ընթանումէ հարթ: Նկատենք նաև, որ մեր՝ ընտրատեղամասում գտնվելու պահին մարդկանց կուտակումներ էին առաջացել: ԲՀԿ վստահված անձը թիվ 10/31 ընտրատեղամասում ընտրությունները …
3/11 ընտրատեղամասում ՀՀԿ ներկայացուցիչը՝ ՀԱԿ վստահված անձի վրա Մայիս 06,2012 14:30 Մանուել Գասպարյանի նախընտրական շտաբից տեղեկացրել են, որ 3/11 ընտրատեղամասում ՀՀԿ ներկայացուցիչը հարձակվել է Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ Լեւոն Ավետիսյանի վրա և սպառնացել հաշվեհարդար տեսնել ընտրություններից հետո: Լ. Ավետիսյանը դիմել է հանձնաժողովի նախագահին եւ ոստիկանին, սակայն վերջիններս պատասխանել են, որ դա իրենց գործը չէ:
Ո՟ւր տանենք ժողովրդին Մայիս 06,2012 14:26 Ինչպես տեղեկանում ենք ժառանգության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի facebook-յան էջից,12:50 Թիվ 2 ընտրատարածքի 2/33 ՏԸՀ նախագահին եւ քարտուղարին են մոտեցել երկու գազելների վարորդներ ու հարցրել` ,ո՟ւր տանենք ժողովրդին:Հայտնաբերելով, որ հանձնաժողովի անդամները յուրայիններ չեն /Նախագահը “Ժառանգության” նեկայացուցիչն է/, ճողոպրել են: Նոր Նորքի զանգվածում “Ժառանգության” նախընտրական շտաբ:
Ապօրինությունը կանխվել է Մայիս 06,2012 14:09 Քիչ առաջ armlur.am-ի թղթակիցը հայտնեց, որ Հրազդանի 25/29 տեղամասում գյուղապետ Արմեն Մաթեւոսյանը եկել եւ փորձել է քվեարկել: Սասուն Միքայելյանի վստահված անձինք կանխել են ապօրինի գործողությունը, եւ թույն չեն տվել, որ Ա. Մաթեւոսյանը քվեարկի: Նշենք, որ այս տեղամասում պարբերարաբար խայտառակ կուտակումներ են առաջանում: Մի քանի տասնյակ մարդիկ իրար գլխի հավաքված քվեարկում են:
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց Մայիս 06,2012 13:47 Armlur.am-in տեղեկացնում են, որ 1-ին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընտանիքով քիչ առաջ քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո Լ. Տեր-պետրոսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Թե ինչի՞ համար է քվեարկել ՀԱԿ առաջնորդը նախագահն ասել է. “Բնականաբար քվեարկել եմ Հայաստանի լավ ապագաի համար”: Հարցին, թե ինչպես է 1-ին նախագահի առոձջական վիճակը վերջինս “փայլուն”: …
Մարդկանց հոտի պես քշում են ընտրատարածքներ Մայիս 06,2012 13:39 Այս պահի դրությամբ, թիվ 25/32 ընտրատարածքում աննախադեպ կուտակումներ են: Մարդկանց հոտի պես քշում են ընտրատարածքներ: Armlur.am-ի թղթակիցը փորձել է արձանագրել իրավիճակը: Լրագրողի օրինական գործունեությանը խոչընդոտել են նույն տեղամասի հանձնաժողովի նախագահ Վաչիկ Մելքոնյանը և Քաղսի համայնքի ղեկավար Սեդրակ Դավթյանը: Armlur.am-ի թղթակիցը այս մասին տեղեկացրել է ԵՀԱԿ-ի դիտորդներին: Ի դեպ, հրազդանցիների վկայությամբ Ս. Դավթյանը, ընրողներին ԲՀԿ և …
խոչընդոտել են armlur.am-ի աշխատանքին Մայիս 06,2012 13:24 Թիվ 3/24 ընտրատարածքում խոչընդոտել են armlur.am-ի աշխատանքը: Վերջինս քիչ առաջ տեղեկացրեց, որ նկատելով ընտրողների տեղափոխող գազելը մոտեցել է տեսանկարահանելու, սակայն այդտեղ գտնվող մի կին աղմուկ-աղաղակով մոտեցել է մեր թղթակցին եւ խլել տեսախցիկը: Մեր թղթակցին մի կերպ հաջողվել է ոստիկանների աջակցությամբ հետ ստանալ սարքը:
Սերժ Սարգսյանը տիկնոջ և դստեր հետ քվեարկել է 9/11 ընտրատեղամասում Մայիս 06,2012 13:11 ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ և դստեր հետ այսօր առավոտյան քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Թե ինչի՞ համար է քվեարկել և ի՞նչ էր մտածում քվեաթերթիկը քվեատուփ գցելու պահին, Հանրապետության նախագահն ասել է. ,Բնականաբար քվեարկել եմ Հայաստանի առաջընթացի համար: …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին