Դոլարը 411 դրամ է Հուլ 12,2012 16:59 Հուլիսի 12-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք: 411.6 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.25 դրամ:
հյուրընկալվել է եվ գողացել տանտիրոջ բջջային հեռախոսը Հուլ 12,2012 16:37 Հուլիսի 11-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Աբրահամ Ա.-ին: Պարզվել է, որ նա փետրվարի սկզբներին հյուրընկալվելով տներից մեկում՝ գողացել է բջջային հեռախոս: Կատարվում է հետաքննություն:
Հարկայինը Սիվիլիթասում 9 օր խախտում է փնտրել ու չի գտել Հուլ 12,2012 16:29 “Սիվիլիթաս” հիմնադրամում հարկային մարմինների իննօրյա ստուգումների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: Ստուգումները կշարունակվեն եւս վեց օր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր այդ մասին հայտնեց հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: “Հիմնադրամը չորս տարի փայլուն, թափանցիկ գործունեություն է ծավալել, և նրա հաշվապահական փաստաթղթերը մաքուր են, հիմնադրամն իր գործունեության ընթացքում ոչ մի մութ գործարք չի իրականացրել”,- նշեց Սալբի Ղազարյանը: Նա …
Տարոն Մարգարյանը հանդիպել է իտալացի արվեստագետներին Հուլ 12,2012 16:15 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Շուշիում անցկացվելիք քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսի և սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երևան ժամանած արվեստագետների հետ։ Այս մասին armlur .am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին, որոնց թվում են Իտալիայի ամենահին ու հայտնի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսորներ, ազատ քանդակագործներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը …
Ձնահյուսքի հետեվանքով 6 լեռնագնաց է զոհվել Հուլ 12,2012 16:08 Ֆրանսիայում` Արեւմտյան Եվրոպայի ամենաբարձր լեռնային զանգվածի Մոնբլանի լեռներից մեկի` Մոն-Մոդիի լանջին տեղի ունեցած ձնահյուսքի հետեւանքով 6 լեռնագնաց է զոհվել, եւս 9-ը վնասվածքներ են ստացել: Ներկայումս լեռան այդ հատվածում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում:
Կամրջից լուսարձակներ է գողացել Հուլ 12,2012 16:00 Հուլիսի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Ջրվեժի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Մարգար Հ.-ին: Պարզվել է, որ նա ս/թ մայիսին գողացել է “Հաղթանակ” կամրջի հենասյուներին ամրացված արտաքին լուսավորության 3 լուսարձակ` պատճառելով 600.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է քննություն:
Կանեփ՝ հետախուզվողի հողամասից Հուլ 12,2012 15:14 ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով 2004 թ. հոկտեմբերի 8-ից հետախուզման մեջ գտնվող, 1986 թ. ծնված Վարդան Խ.-ի բնակարան այցելության ընթացքում ոստիկանության ծառայողները տան հողամասից հայտնաբերել են 36 կգ կշռով 20 հատ կանեփի բույս: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Կոչ ԱԺ պատգամավորներին Հուլ 12,2012 14:48 “Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին” նախաձեռնությունը կոչ է անում ԱԺ պատգամավորներին օրենքով նախատեսված ընթացակարգով անհապաղ միջոցներ իրականացնել` “Հարսնաքարի” միջադեպի հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ուղղությամբ: Նախաձեռնության հայտարարությունում ասվում է. “Հարսնաքարում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով զբաղվող իրավապահների հետ հանդիպում կազմակերպելու խորհրդարանական չորս խմբակցությունների` ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ եւ Ժառանգություն, դիմումն` ուղղված …
10 րոպեում 2 բանկ է թալանել Հուլ 12,2012 14:42 Նյու Յորքում փոստատարի հագուստ հագած կեղծ փոստատարը 10 րոպեում 2 բանկ է թալանել: Որեւէ կասկած չառաջացնելով՝ հանցագործն այցելել է Նյու Յորքի բանկերից մեկը եւ գանձապահին ներկայացրել գումար կանխիկացնելու կտրոն։ Կասկած չառաջացնելու համար զեղծարարը ցուցադրաբար ատրճանակն ամրացրած է եղել գոտկատեղին։ Գանձապահը ռիսկի չի դիմել՝ հանցագործին տալով մոտի եղած կանխիկ գումարը, ով անմիջապես այն վերցրել եվ հեռացել …
ՌԱՖՈՆ ԱՄՈՒՍՆԱՑԱՎ, ՈՐ ՍՈՒՏԻՆՅՈՐ ԴԱՌՆԱ Հուլ 12,2012 14:38 23-ամյա Մարկոսյան Ռաֆիկը “գյուտ” է արել, ավելի ճիշտ` “գույտ”. հանցագործության կատարման նոր սցենար է մշակել, որը, նրա հաշվարկով, շատ արագ մեծ եկամուտներ պետք է բերեր իրեն, բայց կարծես թե երկու “թոթոլ”, երկարաժամկետ ազատազրկման հոդված է բերել: “Ամուսնացել էրե, որ “կնոջը” մարմնավաճառ դարձներ, ինքն էլ “սուտինյոր” դառնար, բայց “կինը” հողագործ էր դարձել, իսկ ինքը` կալանավոր: …
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց