ՀԱԿ-ի 4 ակտիվիստները դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման Հուլ 20,2012 18:30 “Հայ ազգային կոնգրես”-ի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Այս մասին այսօր վճիռը կարդաց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը: Մյուս ամբաստանյալները` ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Գևորգյանը դատապարտվեցին 2-3 տարի ազատազրկման: Վերջիններս կալանքի տակ կվերցվեն վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Այս պահին դատարանի …
Կողպեք` սեքսով չզբաղվելու համար Հուլ 20,2012 18:26 Թուրք իր կնոջ սեռական օրգանի վրա կողպեք է դրել, որպեսզի նա իրեն այլեւս չդավաճանի եւ սեքսով զբաղվել չկարողանա: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բուժքույրերը ստիպված էին սպասել ոստիկանությանը` կողպեքը հանելու համար: Ամուսնունը հարբեցող է եւ տառապում է հոգեկան խնդիրներով: Նրան ձերբակալել են մարմնական վնասներ պատճառելու համար:
8-ամյա տղան` Microsoft -ի փորձագետ Հուլ 20,2012 18:20 Microsoft ընկերության ամենաերիտասարդ փորձագետը 8-ամյա Շոֆան Տխոբանին է,-գրում է mignews.com-ը: Microsoft-ի համապատասխան հավաստագիրը ստանալու համար տղան ընկերությունում բարդ քննություն է հանձնել եւ 100 միավորից ստացել 91: Նման արդյունքի հասնելու համար երեխան պարապել է 13 ամիս շարունակ: Նա ստեղծել է դոմենների բարդ համակարգ:
ԳՈՒՄԱՐԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԽՆԴԻՐ ՉԷ Հուլ 20,2012 18:09 Ամառը լիարժեք մտել է իր լիազորությունների մեջ, հիմա արդեն քաղաքից փախչելու ճիշտ ժամանակն է, բայց ո՞ւր գնալ ու ինչպե՞ս կազմակերպել ամառային հանգիստը: Այս հարցում իրենց փորձով կօգնեն հայտնի մարդիկ: ԼԻԱՆԱ -Պլանավորենք-չպլանավորենք, այս տարի քաղաքից դուրս գնալ չենք կարող, բալիկս դեռ շատ փոքր է: Մինչեւ 1 տարեկան խորհուրդ չի տրվում երեխայի կլիման փոխել: Նոր է դարձել …
Բերման են ենթարկել որսագողի Հուլ 20,2012 18:05 Այսօր առավոտյան ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցները որսագողության համար բերման են ենթարկել “ՎԱԶ-2121” մակնիշի ավտոմեքենան եւ նրա տիրոջը` 37-ամյա մի տղամարդու: Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, ինքնաշեն եւ գործարանային արտադրության դանակներ: Սրահում հայտնաբերվել է նաեւ նապաստակի եւ վայրի խոզի 10 կգ միս: Բերման ենթարկվածը հայտնել է, որ վայրի խոզն եւ նապաստակը …
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին Հուլ 20,2012 17:36 Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին Հարգելի՛ պարոն Սահակյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր համոզիչ հաղթանակն ընտրություններում վերահաստատումն է Արցախի ժողովրդի պատմական ընտրության և անշրջելի ընթացքի՝ դեպի քաղաքական ազատություն, ժողովրդավարություն և ազգային ու համամարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն: Սա Հայաստանի, Արցախի և համայն հայության ընդհանուր …
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐԻ Հուլ 20,2012 17:21 Ռոստովում սպանել են Մյասնիկովսկի շրջանի դատարանի նախագահ Սամվել Մանուկյանին: Գիշերն անհայտ անձինք ներխուժել են Մանուկյանի բնակարան, որտեղ կնոջ եւ դեռահաս որդու աչքի առաջ 5 կրակոց են արձակել, որոնցից 2-ը դիպել են 49-ամյա հայ դատավորին: Հանցագործները, տանից հափշտակելով Մանուկյանի ավտոմեքենայի բանալիները, դիմել են փախուստի:
Աշխարհի ամենաերիտասարդ տատիկը 23 տարեկան է Հուլ 20,2012 17:07 23-ամյա գնչուհի Ռիֆկու Ստանեսկուն (Ռումինիա) գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերիտասարդ տատիկ: 12 տարեկան հասակում, Ռիֆկու Ստանեսկուն ծնել է Մարիային: Չնայած դպրոցում ուսումը շարունակելու եւ առայժմ ընտանիք չկազմելու մոր խնդրանքին, Մարիան 11 տարեկանում ծնել է որդի Հովհաննեսին (Իոան): Անգամ գնչուների մոտ, որոնք վաղ հասակում են ամուսնանում, այդքան փոքր տարիքում ընդունված չէ երեխաներ ունենալ: …
Երեվանի ոստիկանապետին ուղարկել են արձակուրդ Հուլ 20,2012 16:50 Ոստիկանության պետի հրամանով Երևանի Ոստիկանապետ Ներսես Նազարյանը գնացել է արձակուրդ: Ոստիկանության այսօրվա կոլեգիայի նիստից անմիջապես հետո է Նազարյանը գնացել արձակուրդի, նրան տարեկան հերթական արձակուրդն է տրամադրվել: Այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ այսօրվա կոլեգիայի նիստին մասնկացել է նաև ՀՀ նախագահը:
Աժ պատգամավորի որդուն կալանավորելու համար այսօր կդիմեն դատարան Հուլ 20,2012 16:47 Հայաստանի ոստիկանությունը միջնորդելու է կալանավորել պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդուն` Արտակ Գեւորգյանին: Այդ մասին հայտարարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը: Նրա խոսքով, հաշվի առնելով, որ այսօր ավարտվում է ձերբակալման ժամկետը, այսօր էլ ներկայացվելու է կալանքի միջնորդությունը: “Հուսով ենք, որ դատարանը կբավարարի այն”,- նշել է Համբարձումյանը: Գագիկ Համբարձումյանի խոսքով, քննությունը կպատասխանի` արդյոք Արտակ Գեւորգյանը …
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
18 Փետրվար 20:15 Ծնողները կոչ են անում փակել դպրոցներն ու մանկապարտեզները. ինչ են պարզաբանում պատկան մարմինները
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ