ԳՈՒՄԱՐԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԽՆԴԻՐ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամառը լիարժեք մտել է իր լիազորությունների մեջ, հիմա արդեն քաղաքից փախչելու ճիշտ ժամանակն է, բայց ո՞ւր գնալ ու ինչպե՞ս կազմակերպել ամառային հանգիստը: Այս հարցում իրենց փորձով կօգնեն հայտնի մարդիկ: 
ԼԻԱՆԱ 
-Պլանավորենք-չպլանավորենք, այս տարի քաղաքից դուրս գնալ չենք կարող, բալիկս դեռ շատ փոքր է: Մինչեւ 1 տարեկան խորհուրդ չի տրվում երեխայի կլիման փոխել:
Նոր է դարձել 2 ամսական, սիրտս չի տանի՝ նրան թողնեմ, ես գնամ հանգստանալու: 
Ես էգոիստ մամա չեմ, բա առանց երեխա կմարսե՞մ հանգիստս, ավելի շատ կանհանգստանամ, քան կհանգստանամ: Բայց երեւի թե հոկտեմբերի վերջ, երբ մոտ 6 ամսական երեխա կլինի, մամայենք կկարողանան գոնե մի 10 օրով նրան խնամել, մենք էլ ամուսնուս հետ որեւէ երկիր կմեկնենք: Կգնանք այնտեղ, որտեղ ծով կա:
-Ամենաուրախ հանգիստը որտե՞ղ եք անցկացրել:
-Շատ տեղեր ենք եղել, նախանցած տարի Եգիպտոսում եմ լավ զգացել ինձ, մեծ բավականություն եմ ստացել հանգստիցս: 
-Իսկ ի՞նչ է անհրաժեշտ լավ հանգիստ ունենալու համար:
-Կապ ունի լավ հյուրանոցը, համարը, բայց իրականում ամենակարեւորը լիարժեք հանգստանալու հնարավորությունն է: Ես պասիվ հանգիստ սիրող եմ, չեմ հաճախում ակումբներ, տարբեր զվարճանքի վայրեր, առանց այդ էլ ամբողջ օրը երաժշտության մեջ ենք: 
Հանգիստն ինձ համար արթնանալ, լողալ, քնել, սնվել, զբոսնելն է… Մի քանի օր լրիվ կանոնավոր կերպով ապրելն արդեն հանգիստ է: Երբ քաղաքում եմ, չեմ կարողանում կանոնավոր քնել-արթնանալ, սնվել, իսկ երբ հանգստի եմ մեկնում, հաճույք եմ ստանում այդ գրաֆիկից: Օրգանիզմս եւ ականջներս էլ հանգստանում են առօրյա աղմուկից: Գիտեք՝ ինձ ինչն է հանգստացնում. ես շատ եմ սիրում ափին քնել: 
-Ճամփորդության մեկնելիս ի՞նչ ամենաանհրաժեշտ իրեր եք վերցնում:
-Ատամի մածուկ, խոզանակ ու հիգիենայի մնացած պարագաները: Շատերը ֆոտոխցիկն են առաջինը վերցնում, իսկ ես նույնիսկ չեմ էլ ուզում տանել, քանի որ մենք օրվա ընթացքում այնքան շատ ենք նկարվում: 
-Իսկ վայրի ընտրությունը կախվա՞ծ է ունեցած գումարի չափից: 
-Դե էնպես չէ, որ ահավոր շատ գումար ես ծախսում, որ տարվա ընթացքում դնեմ հավաքեմ: Պահի տակ որոշում եմ ու գնում, ուղղակի տրամադրվում եմ: Դե գումարի չափն էլ կախված է նրանից, թե ուր ես ուզում գնալ: Օրինակ, եթե ծով ես գնում, մի 3000 դոլար պետք կգա: Գնալուց էլ պետք է գնաս ու լավ ծախսես: Բայց այնպես չէ, որ ես միայն արտասահմանյան հանգիստն եմ սիրում, մեր Ծաղկաձորն ու Սեւանն էլ վատը չեն, ուղղակի այստեղ մեզ ճանաչում են, նկատում, դու էլ չես կարողանում լիարժեք հանգստանալ: Եթե հնարավորություն լինի, ճիշտ է, որ տարվա ընթացքում մի քանի անգամ հանգստի գնաս, որ լիցքավորված հետ գաս:
ԱՐՍԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ
-Այս տարի ավարտում եմ առանձնատանս վերանորոգման աշխատանքները: Անկեղծ ասած, հանգստի մասին մտածելու ժամանակ չունեմ: Ես ավելի կնախընտրեմ իմ տանը հանգստանալ, քանի որ ստեղծված է ամեն հարմարություն` սկսած լողավազանից, վերջացրած մյուս անհրաժեշտ պայմաններով: 
Կարող է ես նույնիսկ չգնամ էլ հանգստի, բայց ընտանիքիս ուղարկեմ: Հիմա ամեն ինչ կարելի է լավ կազմակերպել, պարզապես պետք է շատ գումար ունենալ: Այս պահին գումարի հետ կապված խնդիրներ չունեմ, որտեղ ցանկանամ, այնտեղ էլ կգնամ: Բայց դա էլ կապ չունի, թե որքան գումար ունես, կարեւորը՝ ում հետ ու ինչ նպատակով ես մեկնում:
-Լավ, իսկ ո՞ր ուղղությամբ կուղարկեք Ձեր ընտանիքի անդամներին:
-Դեռ չգիտեմ, կա՛մ Վրաստան, կա՛մ Իսպանիա, ուղղակի հիմա ես զբաղված եմ առանձնատան հարցերով: Ուզում եմ հնարավորինս արագ ավարտել: Ինձ համար կարեւոր է, որ ես կարողանամ իմ տանը ստեղծել հանգստի անհրաժեշտ պայմանները:
-Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգիստ եք սիրում:
-Ես պասիվ հանգստի կողմնակից եմ: Աշխատանքս ձայներով հարուստ տեղերում է, դրա համար էլ չեմ սիրում հանգստի մեկնելիս գնալ ակումբներ ու դիսկոտեկներ: Նախընտրում եմ ծով, լռություն: Ես Ղարաբաղում էլ եմ շատ լավ հանգստանում, այս տարի անպայման թեկուզ մի քանի օրով կգնամ: Մեր գյուղի գետն ինձ համար հազար ծով արժի: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս