Բերման են ենթարկել որսագողի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր առավոտյան ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցները որսագողության համար բերման են ենթարկել “ՎԱԶ-2121” մակնիշի ավտոմեքենան եւ նրա տիրոջը` 37-ամյա մի տղամարդու: Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, ինքնաշեն եւ գործարանային արտադրության դանակներ: Սրահում հայտնաբերվել է նաեւ նապաստակի եւ վայրի խոզի 10 կգ միս: Բերման ենթարկվածը հայտնել է, որ վայրի խոզն եւ նապաստակը ինքը որսացել է նույն օրը` ժամը 01.30-ի սահմաններում, Վանք-Մեղրի ճանապարհին: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս