Զորակցություն սիրիահայ համայնքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական  ծառայությունից հայտնում են, որ, տեղեկանալով որոշ ընտանիքների տնտեսական դժվարությունների մասին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը գումար է հատկացրել Ազգային առաջնորդարանին` սննդի եւ այլ անհրաժեշտ կարիքների համար:
Նա կարեւորել է Սիրիայի հայ համայնքի գործնականապես նեցուկ կանգնելու անհրաժեշտությունը:
 “Միջին Արեւելքի գաղութների կենսունակ ու կազմակերպ պահպանումը առաջնահերթություն է` ելնելով մեր ազգի ընդհանրական ու գերագույն շահերից: Լիբանանի հայությունը լիբանանյան ահավոր պատերազմի օրերին, շնորհիվ հավաքական կամքի, հավատի ու միասնականության, կանգուն մնաց: Նույնը պետք է կատարի նաեւ Սիրիայի հայությունը: Այժմ զգացական հայտարարություններ անելու ժամանակը չէ: Պետք է զորավիգ դառնալ Սիրիայի հայությանը, որպեսզի նա կարողանա հաղթահարել դժվարությունները”,- ասել է Վեհափառը:
 Արամ Ա-ն հանձնարարել է Կիլիկիո կաթողիկոսության թեմերին` նյութական աջակցություն ապահովել Սիրիայի ազգային վարժարանների համար:




Լրահոս