Մահացել է Ֆրենկ Պիրսընը Հուլ 24,2012 19:52 Կարճատեւ հիվանդությունից հետո Լոս Անջելեսում 87 տարեկան հասակում մահացել է օսկարակիր սցենարիստ Ֆրենկ Պիրսընը: Պիրսընը օսկարի է արժանացել 1975 -ին՝ “Շան կեսօր” ֆիլմի համար: Վերջին ժամանակաշրջանում նա աշխատում էր որպես գրող, խորհրդատու պրոդյուսեր “Mad Men” և “The Good Wife” հեռուստաշոուների համար:
Կացնահարություն՝ Այգեպատ գյուղում Հուլ 24,2012 19:48 Արարատի մարզում, այսօր` հուլիսի 24-ին, Արտաշատի Այգեպատ գյուղում վյճաբանություն է տեղի ունեցել, ինչն ավարտվել է կացնահարությամբ: Այգեպատ գյուղի բնակիչներ 45-ամյա Գարեգին Կիրակոսյանը եւ իր հարեւան Գեւորգ Մնացականյանը, ով իրենից 5-6 տարի փոքր է, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են: Դեպքը տեղի է ունեցել Գարեգին Կիրակոսյանի տան մոտ: Ապա կռիվը հարեւանների մեջ թեժացել է այն աստիճան, որ …
Ապամոնտաժել եվ գողացել է Հուլ 24,2012 18:34 Հուլիսի 21-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Բանիոյի փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սամվել Մ.-ին: Պարզվել է, որ նա հուլիսի 20-ին, ժամը 22.30-ի սահմաններում, ապամոնտաժել և գողացել է Վարդանանց փողոցի թիվ 2 հասցում գտնվող ավտոտնակի էլեկտրական սնուցման պղնձյա և ալյումինե մալուխները: Գողոնն առգրավված …
Դոլարը շարունակում է նահանջել Հուլ 24,2012 18:28 Ամերիկյան դոլարն, արտահայտված ՀՀ դրամով, շարունակում է նահանջել։ Այսօր “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.75 դրամ:
Սա ոչ միայն ՀԱԿ-ի այլեվ բոլորի պայքարն է Հուլ 24,2012 18:21 ՀՀ գլխավոր դատախազության առջեւ հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր դեմ են ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների ազատազրկմանը։ Նրանց են միացել ՀԱԿ-ական պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյան, դերասան Հովհաննես Ադամյանը, ՀՅԴ-ից Նվարդ Մանասյան, “Ժառանգությունից” Զարուհի Փոստանջյանը։ Դատախազության շենքի առջեւ ելույթ է ունեցել Լեւոն Զուրաբյանը։ Նա ասել է, որ սա ոչ միայն ՀԱԿ-ի, այլեւ բոլորի պայքարն է, իշխանություններն ուզում են սրանով …
Տաքսու վարորդը թմրամիջոցը նետել է պատուհանից Հուլ 24,2012 18:13 Հուլիսի 22-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցից բերման են ենթարկել տաքսի ծառայություններից մեկի վարորդ՝ 1972 թ. ծնված Սուրեն Ա.-ին՝ “BYD” մակնիշի տաքսի ավտոմեքենայով: Վերջինս ոստիկանության ծառայողներին նկատելով՝ ստվարաթղթե փաթեթ է նետել մեքենայի պատուհանից: Փաթեթի մեջ հայտնաբերվել է մոտ 0,001 գ դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը ոստիկանության ծառայողների կողմից ներկայացվել է բաժին: Նշանակվել են փորձաքննություններ: …
Այսօր լուծվող սուրճի օրն է Հուլ 24,2012 18:06 Լուծվող սուրճը հայտնագործվել է 1901-ին, Չիկագոյում աշխատող ճապոնացի գիտնական Սատորի Կատոյի կողմից: Իսկ ավելի ուշ, 1906-ին անգլիացի քիմիկոս Ջորջ Կոնստանտ Վաշինգտոնը մշակել է մասսայական արտադրության համար առաջին լուծվող սուրճը: Եվ միայն 1938-ի հուլիսի 24-ին, Nestle ֆիրմայի և բրազիլիական կառավարության միահամուռ ջանքերի արդյունքում հայտնվել է առաջին լայնորեն հայտնի Nescafe ապրանքանիշի լուծվող սուրճը, որը լուծել է նաև …
Skype-ի խոսակցությունները կգաղտնալսվեն Հուլ 24,2012 18:00 Հայտնի Skype ընկերությունն այսուհետ կհամագործակցի իրավապահների եւ հատուկ ծառայությունների հետ: Ոստիկանները հնարավորություն կունենան գաղտնալսելու Skype-ի միջոցով խոսակցությունները, ինչպես նաեւ կարդալ հաղորդագրությունները: Skype-ն այն քիչ ծառայություններից էր, որի տվյալներն անհասանելի էին իրավապահների համար:
ԱՐՋԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ Է ԽԱՆՈՒԹ Հուլ 24,2012 17:51 Փենսիլվանիա նահանգում արջը չկարողանալով կողմնորոշվել տարածության մեջ ներխուժել է առեւտրի կենտրոն: Հաճախորդներին անմիջապես տարհանել են: Կենդանուն ներարկմամբ քնեցրել են, ապա դուրս բերել խանութի տարածքից: Հայտնի չէ, թե որտեղից է հայտնվել արջը: Հնարավոր է, որ կենդանին որեւէ գիտական ծրագրի մասնակից է, քանի որ կենդանու վզին եղել է վզնոց, որը թույլատրում է հետեւել նրա տեղաշարժին:
Բողոքի ակցիա՝ Դժվար ապրուստ հեռուստասերիալի դեմ Հուլ 24,2012 17:49 “Հասարակություն առանց բռնության” հասարակական կազմակերպությունը, հետամուտ լինելով կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելմանը, իր դժգոհությունն է հայտնում հայկական հեռուստալիքներով հեռարձակվող հեռուստասերիալների սյուժեի և բովանդակության վերաբերյալ և այդ առիթով հուլիսի 27-ին ժամը 19:30-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, կազմակերպվելու է հանրային միջոցառում: ՀԿ-ից տեղեկացնում են, որ միջոցառման ընթացքում կհրապարակվեն իրենց կողմից իրականացված “Դժվար ապրուստ” հեռուստասերիալի ուսումնասիրության ամփոփ …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան