Սա ոչ միայն ՀԱԿ-ի այլեվ բոլորի պայքարն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազության առջեւ հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր դեմ են ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների ազատազրկմանը։
Նրանց են միացել ՀԱԿ-ական պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյան, դերասան Հովհաննես Ադամյանը, ՀՅԴ-ից Նվարդ Մանասյան, “Ժառանգությունից” Զարուհի Փոստանջյանը։ Դատախազության շենքի առջեւ ելույթ է ունեցել Լեւոն Զուրաբյանը։ Նա ասել է, որ սա ոչ միայն ՀԱԿ-ի, այլեւ բոլորի պայքարն է, իշխանություններն ուզում են սրանով վախեցնել ու կասեցնել պայքարը, սակայն չգիտեն, որ այս ամենով ավելի են բորբոքում։ 
Ակցիայի մասնակիցներն այժմ երթով շարժվում են Հյուսիսային պողոտայից Ազատության հրապարակ։ Այս մասին տեղեկացնում է armlur .am-ի թղթակիցը:




Լրահոս