«ԿԹՈՒ» ԽԱՉԻԿԻՆ ՔՐԳՈՐԾ` ՄԱՐԻՆԵԻՑ Սեպ 13,2012 00:00 Գործն առնչվում է հայտնի գործարար եղբայրներ Մանվել եւ Վարշամ (Յուրա) Ղարիբյաններին, որոնց միջեւ հարաբերությունները լարված են մի քանի տարի եւ ուղեկցվում են մի քանի տասնյակ դատական վեճերով եւ նույնիսկ կրակոցներով: Խոսքը տվյալ դեպքում նաեւ եղբայրներից մեկի «պատվերով» եղբոր երեխային առեւանգելու մասին է:Մարինեն Խաչիկ Ասլանյանի հետ ինտիմ հարաբերություններ ունեցած այն աղջիկն է, որը քննիչների ասած «լուրջ …
ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ Սեպ 13,2012 00:00 Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է. «Անվտանգության խորհրդի այն անդամները, որոնք այսօր ներկա չեն նիստին, գտնվում են գործուղման մեջ: Սա ասում եմ նրա համար, որպեսզի վաղվանից կամ այսօր երեկոյից սկսած՝ ավելորդ շահարկումներ չլինեն»: Հիշեցնենք, որ «շահարկումները» եղան նույն Սերժ Սարգսյանի թիմից՝ նրա քավոր Բարսեղ Բեգլարյանի «դիրիժորությամբ», երբ գրվեց, որ ԲՀԿ առաջնորդ …
ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔ Սեպ 13,2012 00:00 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով ընթացող վերահաշվարկը Մասիս քաղաքի 9 տեղամասերում երեկ ավարտվել է: Ընդհանուր առմամբ վերահաշվարկի հետեւանքով ընտրությունների արդյունքը փոփոխություն չի կրել: Ավելին, 16-ով նվազել են ԲՀԿ-ական թեկնածու Կարապետ Օհանյանի ձայները: Իսկ ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանի քվեները իջել են 8-ով:
ՉՀԱՍԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏ Սեպ 13,2012 00:00 ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը խորհրդարանի երեկվա նիստի ժամանակ հայտարարեց, թե իր կարծիքով՝ հանձնաժողովների նիստերից պատգամավորների բացակայության համար պատասխանատու պետք է լինեն ոչ թե հանձնաժողովների նախագահները, այլ խմբակցությունների ղեկավարները: Ընդ որում, այդ կարծիքը նա հայտնեց ոչ մեկ անգամ: Ինչպես հայտնի է, հիմնական բացակայողները հենց ՀՀԿ-ականներն են, եւ շատերի կարծիքով՝ այդպես Հակոբյանը …
ԱՆԼՈՒՐՋ Է Սեպ 13,2012 00:00 Facebook-ի ակտիվ օգտատեր Զոհրապ Եգանյանը երեկ իր էջում գրել է, որ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն իր ղեկավարած գերատեսչությունում իսկական «զեմլյաչեստվա» է խաղում: «Նախարարն աշխատանքի է ընդունում իր հայրենի Ղափանից եկածներին, եւ ղափանցիներն աշխատանքի տեղավորման առումով անասելի առավելություններ ունեն»,-նշում է օգտատերը` տարակուսելով, թե ինչպես կարելի է նախարար աշխատել՝ այդպիսի մտածելակերպ ունենալով: «Ժողովուրդ»-ի խնդրանքով մեկնաբանելով ասվածը` …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Սեպ 13,2012 00:00 ՄԵՐԺՎՈՒՄ ԵՆԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, որն ընդգրկված է ԵԽԽՎ հայկական պատվիրակության հիմնական կազմում, հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ հանձնաժողովներում հայաստանյան պատվիրակության անդամների ընտրության ընթացքին: Նրա տեղեկացմամբ՝ ՀԱԿ-ի համար շատ կարեւոր է ներկայացուցիչ ունենալ ԵԽԽՎ-ի հանձնաժողովներից 2-ում` քաղաքական ու մարդու իրավունքների եւ իրավական հանձնաժողովնեում: Մինչդեռ, ըստ Զուրաբյանի, պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը խոչընդոտել է դրան` առաջարկելով …
ՀՆԱՐՈՎԻ ԹՎԵՐ՝ ԱՆԿՈՒՄՆԵՐԻ ՍԱՐՍԱՓԻՑ Սեպ 13,2012 00:00 Այս տարիների ընթացքում ՀՀ իշխանությունների ամենամեծ ձախողումը, թերեւս, արտագաղթի ծավալների սոսկալի աճն է. Հայաստանն այսօր դատարկվում է մեծ տեմպերով: Դա երեւում է անզեն աչքով, դրա մասին խոսում է անգամ պաշտոնական վիճակագրությունը: Միայն թե, երբ հերթը հասնում է պատասխանատվությանը, իշխանությունները ոչ մի գնով չեն խոստովանում, որ այս ամենն իրենց վարած քաղաքականության հետեւանքն է:Երեկ արտագաղթի թեման բարձրացվեց …
ՀՐԱՎԵՐ ՉԿԱ Սեպ 13,2012 00:00 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ-ում, պատասխանելով ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունը ստացել է Եվրասիական միությանն անդամակցելու առաջարկ, եւ ինչպիսին է ՀՀ դիրքորոշումն այս հարցում, նշեց, որ նման հրավեր ՀՀ-ին դեռ չի եղել: Ըստ Տ. Սարգսյանի՝ դեռ պարզ չէ, թե Եվրասիական միությունն ինչ ֆորմատով է լինելու, ինչ գործիքներ ու փաստաթղթեր են ստեղծվելու: «Համաձայնենք, որ …
ԱՆՎՏԱՆԳ Սեպ 13,2012 00:00 ԱԺ-կառավարություն երեկվա հարցուպատասխանից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ լրագրողների ավանդական ճեպազրույցն այդպես էլ չկայացավ: Իր խոսնակի միջոցով Տ. Սարգսյանը փոխանցեց, որ նախագահականում Ազգային անվտանգության խորհրդի նիստ է, եւ ինքը շտապում է այնտեղ: Մինչդեռ դահլիճից Տ. Սարգսյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ միասին բարձրացավ վերջինիս աշխատասենյակ ու տեւական ժամանակ անցկացրեց այնտեղ: Հավանաբար վարչապետն իր անվտանգությունը գտել …
ՉԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ Սեպ 13,2012 00:00 Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի պատրաստվում շնորհավորել նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Նրա խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Դուք ի՞նչ եք կարծում, այդ միջոցառումը, որը կայացավ Գյումրիում, ընտրությո՞ւն է կոչվում: Արդյոք դրանից հետո պետք է որեւէ մեկին շնորհավորել: Դա խայտառակություն էր»: Ի դեպ, տեղեկացնենք, որ Վարդան Ղուկասյանն օրեր առաջ վերադարձել է Հայաստան:
05 Օգոստոս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ.Դիլիջանում «օրենքով գող»-ի պատվին ցայտաղբյուր կկանգնեցվի. ի՞նչ է պարզաբանում քաղաքապետը
05 Օգոստոս 12:27 Լոպեսի համերգի համար հատկացված 6 միլիոն դոլարից 1.6-2 միլիոն դոլարն ավտոմատ փոխանցվել է պետբյուջե
05 Օգոստոս 12:19 Իրանի բարձրաստիճան պաշտոնյան զգուշացնում է. «Զանգեզուրի միջանցքի» նոր փորձերը կարժանանան կոշտ հակազդեցության
04 Օգոստոս 17:13 Արտակարգ արբիտրը մերժել է Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի անդամների նոր պահանջները
04 Օգոստոս 10:28 Իմ ելույթը վերջին պահին չեղարկվեց. Մուկուչյանը բացահայտել է՝ ինչու Լոպեսի թիմը չի ցանկացել իր երգով համերգը բացել
04 Օգոստոս 17:13 Արտակարգ արբիտրը մերժել է Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի անդամների նոր պահանջները
01 Օգոստոս 20:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ քննիչը գնացել է ԱԱԾ մեկուսարան Սամվել Կարապետյանի մոտ․ ինչ որոշում է կայացվել
05 Օգոստոս 09:27 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդակը Կոմիտեի դաշտում է. Ինչ քրեական պատմություններով է հայտնի ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին. բանը հասել է «օրենքով գող» «Զապին»
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16