Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Քիչ առաջ հայտնել էինք, որ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Աղբյուրի տեղեկություններով հոսպիտալ են ժամանել ՀՀ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նշանակվել են փորձաքննություններ:





























