Մարտունիում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 տան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 15-ին, ժամը 15.13-ին: Ինչպես armlur .am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,  դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է Ա. Մարկոսյանին պատկանող ավտոտնակի ձեղնահարկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.20-ին, մարվել` 16.25-ին: Այրվել է ձեղնահարկը` 32 քմ եւ պահեստավորված վառելափայտ (1 քմ):




Լրահոս