Մահ` Զվարթնոց օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 05:30-ի սահմաններում, “Զվարթնոց” օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի աշխատակիցները նկատել են, որ ժամանման սրահում մի ուղևոր իրեն վատ է զգացել, և անհրաժեշտ է բժշկական օգնություն: Ինչպես հայտնում է shamshyan. com-ը՝ կարճ ժամանակում բժիշկները մոտեցել են ինքնազգացողությունը վատացած քաղաքացուն, սակայն վերջինս մահացել է: Մահացածը ԱՄՆ քաղաքացի, Լոս Անջելեսի բնակիչ, 56-ամյա Հակոբ Կարապետյանն էր, որը Մոսկվա-Երևան ինքնաթիռի չվերթի ուղևորներից էր: Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:




Լրահոս