ԼՈՒՐ ԿԱԴՐ Նոյ 12,2012 19:09 Լուսանկարն արվել է ՃՈ հատուկ պահպանման տարածքի հարեւանությամբ գտնվող ճանապարհին: ՀՀ ճանապարհային ոստիկանությունն այնպիսի եռանդով է աշխատում, որ անգամ նժույգներին է հետեւում: Տեսնես տուգանեցի՞ն: Լուսանկարը՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ
Գողացել են 1.400.000 դրամի կենցաղային իրեր Նոյ 12,2012 19:07 Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10.00-ին, ոստիկանության Իջևանի բաժին է դիմել 1942 թ. ծնված Սմբատ Ա.-ն` հայտնելով, որ Աչաջուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատան առաջին հարկի մուտքի դուռը կոտրելու և երկրորդ հարկի խոհանոցի դուռը և պատուհանները բացելու միջոցով գողացել են երկու հեռուստացույց, փոշեկուլ, արդուկ, օղու թորման պղնձյա սարքեր, բենզասղոց, էլեկտրասղոց, փայտամշակման երկու հաստոց և տարբեր կենցաղային իրեր` …
ՎԵՆԵՏԻԿԸ՝ ՋՐԻ ՏԱԿ Նոյ 12,2012 17:55 Վենետիկի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել: Քաղաքի 70 տոկոսն ընկղմվել է ջրի տակ: Ծովի մակարդակը նորմայից մեկուկես մետրով բարձրացել է: Փակ են բոլոր պետական հաստատությունները, դպրոցները: Զբոսաշրջիկներին կոչ են անում լքել քաղաքը, սակայն նրանք լողազգեստներ հագած լողորդություն են կազմակերպել հենց Սուրբ Մարկոսի տաճարի դիմաց՝ Վենետիկի Սան Մարկո հրապարակում:
Վրաերթ Գյումրիում Նոյ 12,2012 15:59 Նոյեմբերի 11-ին ժամը 12.20-ի սահմաններում, “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 5/2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Կոտայքի նախկին փոխմարզպետը դատապարտվեց 2 տարով Նոյ 12,2012 15:56 ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայրը՝ Եղվարդ)՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր` նոյեմբերի 12-ին կայացրած դատավճռով Կոտայքի նախկին փոխմարզպետ Լեւոն Միքայելյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման: “Փաստինֆո”-ի փոխանցմամբ, մեղադրող կողմը միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով, իսկ պաշտպանական կողմը միջնորդել է պատիժ նշանակել տուգանքի կամ նվազագույն՝ 3 ամիս ժամկետով ազատազրկման տեսքով՝ …
Դիտել է 02 հաղորդաշարը եվ ճանաչել կողոպտիչներին Նոյ 12,2012 15:50 Նոյեմբերի 10-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1953 թ. ծնված Գրիշա Ա.-ն եւ հաղորդում տվել, որ նոյեմբերի 9-ին դիտելով “02” հաղորդաշարը` ճանաչել է գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից բերման ենթարկված Ի. Բուրքերմանին, Ֆ. Էյթսանին եւ Մ. Էհաննին, ովքեր սեպտեմբերի 23-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում, Կոմիտասի պողոտայում գտնվող տարադրամի փոխանակման …
Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դի Նոյ 12,2012 15:44 Այսօր՝ ժամը 14.00-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել այն մասին, որ Բջնիի խճուղու մոտակայքում գտնվող կամրջի տակ՝ Հրազդան գետի մեջ, հայտնաբերվել է դի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, հրշեջ-փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել Արզական գյուղի բնակիչ՝ 1976թ. ծնված Սերյոժա Թովմասյանի դին:
Հայաստանի նախագահը ժամանել է Ֆրանսիա Նոյ 12,2012 15:24 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Փարիզի “Օռլի” միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե եռօրյա այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ …
Թայլանդի գյուղնախարարության պատվիրակությունը Հայաստանում է Նոյ 12,2012 15:22 Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` նոյեմբերի 12-ին ընդունել է Թայլանդի թագավորության Գյուղատնտեսության եւ կոոպերատիվների նախարարության մշտական քարտուղարի տեղակալ Չալիթ Դամռոնսակիի գլխավորած պատվիրակությանը: ԳՆ մամուլի ծառայությունց հայտնում են, թե նախարար Սերգո Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության հարցերով հայ-թայլանդական համատեղ աշխատանքային խմբի 6-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Չալիթ Դամռոնսակիի գլխավորած պատվիրակությանը` ընդգծելով, որ այս համագործակցությունն իր …
ՀՀԿ-ից լավ ո՞վ գիտի ժողովրդի պրոբլեմները. Էդուարդ Շարմազանով Նոյ 12,2012 15:20 Ազգային ժողովի այսօրվա նիստում կրկին քննարկման դրվեց “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Պատգամավորների ելույթներից հետո ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: “Մենք բոլորս խոսում ենք նվազագույն աշխատաավարձի մասին, մենք բոլորս խոսում ենք պրոբլեմների մասին, բայց ՀՀԿ-ից լավ ո՞վ գիտի ժողովրդի խնդիրները, 1999 թվականից այս կողմ ո՞վ է բարձրացրել …
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
18 Մայիս 21:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան
18 Մայիս 18:16 Գործակալը, թմրանյութերի տիրակալը, միլիոնավոր դոլարներ ստանալը գիտեի, բայց որ ԱԱԾ-ից եմ, այդ մեկը չգիտեի. Սրբազան
19 Մայիս 19:01 Բացառիկ լուսանկարներ. Տարիների թշնամանք. ինչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահները
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
15 Մայիս 14:25 ՖՈՏՈ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ասեցին գնում ենք զբոսնելու, հետո տեսանք՝ ուր ենք եկել․ դիմում ԱԱԾ․ բողոքի ակցիաներին մասնակցելու համար գումար են տվել
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց