ՕՁԸ՝ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ Դեկ 04,2012 18:13 Եգիպտական “Egypt Air” ավիաընկերության ինքնաթիռը, արտակարգ վայրէջք է կատարել Հուրգադայի օդանավակայանում, երբ ուղեւորներից մեկի ճամպրուկում գտնվող կոբրան փախել է եւ մտել ուղեւորների սրահ: Տերը փորձել է բռնել վերջինիս, ինչի արդյունքում օձը կծել է տիրոջը: Ուղեւորները, տեսնելով, թէ ինչպես է թունավոր օձը սողում, հարձակվել են օձի վրա եւ ոտքերով տրորել նրան: Օդաչուն ստիպված է եղել արտակարգ …
Սամվել Կարապետյանը դեմ է հուշարձանները Երեվան տեղափոխելու ծրագրին (տեսանյութ) Դեկ 04,2012 18:08 Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում անդրադարձել է Հանրային խորհրդի՝ պատմության հուշարձանները մարզերից Երևան տեղափոխելու հարցի քնննարկմանն օրերս նվիրված նիստին: Հուշարձանագետն անդրադարձել է ծրագրի հեղինակ, Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի հիմնավորումներին, ինչպես նաև հիշել, թե ինչպես է այդ կինը տարիներ առաջ Խցկոնքի վանքի յուրաքանչյուր լուսանկար տրամադրելու համար 5000 դրամ պահանջել, սակայն նեգատիվներին …
ՊՆ-ն պարզաբանում է Դեկ 04,2012 18:03 Տեղեկացնում ենք ձեզ, որ Վալերի Պողոսյան` գոյություն չունեցող օդանավի հրամանատար ներկայացած անձի կողմից այսօր առավոտյան “Armenia Today” կայքին ուղարկված նամակը ամբողջությամբ զրպարտություն է և ՀՀ Պաշտպանության նախարարությանը հերթական անգամ վարկաբեկելու ճղճիմ փորձ: Նամակում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ոչ այլ ինչ են, քան ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի անունը շահարկելու և տարերային աղետի արդյունքում …
Թռչկան նախաձեռնության հայտարարությունը Դեկ 04,2012 17:54 ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչները Պաղջուր (Խաչաղբյուր) գետի վրա արդեն իսկ կառուցված “Խաչաղբյուր-1” և կառուցվող “Խաչաղբյուր-2” ՓՀԷԿ-երի շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ 2012 թ. նոյեմբերի 22-ին գրավոր դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշյալ դիմումի տակ ստորագրել են համայնքի թվով 1077 բնակիչներ, ովքեր կտրականապես դեմ են արտահայտվել նոր ՓՀԷԿ-ի կառուցմանը, իսկ արդեն իսկ գործող ,Խաչաղբյուր- …
ՄՈՐԹԵԼ Է ԾՆՈՂՆԵՐԻՆ Դեկ 04,2012 17:40 “ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 25-ամյա երիտասարդին, ով մեղադրվում է կրկնակի սպանության մեջ”,- գրում է Newsru .com-ը: Ընտանեկան վեճի արդյունքում նա մորթել է ծնողներին, վիրավորել քրոջն ու դեռահաս զարմիկին, ովքեր այժմ գտնվում են հիվանդանոցում, սակայն նրանց կյանքին վնաս չի սպառնում: Հարուցվել է քրեական գործ: Հանցագործին սպառնում է ցմահ բանտարկություն:
Էմի Ուայնհաուսի տունը վաճառվել է աճուրդում Դեկ 04,2012 16:53 Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի Լոնդոնի առանձնատունը, որտեղ նա վախճանվել է ալկոհոլային թունավորումից, McHugh & Co աճուրդում վաճառվել է 1,98 մլն ֆունտ ստերլինգով։ Տունը վաճառվել է, երբ դրա մեկնարկային գինը երգչուհու ընտանիքը նվազեցրել է 1 մլն ֆունտով։
Այսօր գրկախառնության միջազգային օրն է Դեկ 04,2012 16:48 Դեկտեմբերի 4-ին աշխարհում նշվում է Գրկախառնության միջազգային օրը: Տոնը 70-ական թվականներից սկսել են նշել Արևմտյան Եվրոպայի ուսանողները, սակայն հայտնի չեն տոնի հայտնվելու հստակ հանգամանքները: Իրականում այն իր մեջ ներառում է երկու տոն՝ Գրկախառնության ազգային օր (National Hugging Day), որը նշվում է հունվարի 21-ին, իսկ դեկտեմբերի 4-ին նշվում է Գրկախառնության միջազգային օրը։ Գիտնականները պնդում են, որ …
Որտե՞ղ են հանրապետության փողերը. Հրանտ Բագրատյան Դեկ 04,2012 16:41 Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի վերջին քառօրյայի նիստում կրկին քննարկվում է 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ի թիվ այլ հարցերի` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց ՀՀ արտաքին պահուստների տեղաբաշխվածության մասին. “Որտե՞ղ են ՀՀ փողերը, որտե՞ղ են տեղաբաշխված, ի՞նչ տոկոսներով, ի՞նչ եկամուտ է սպասվում 2013թ.”և,- հարցրեց Հ. Բագրատյանը: “ՀՀ արտաքին …
Մի շարք կողոպուտների հեղինակը հայտնաբերվել է Դեկ 04,2012 16:36 Դեկտեմբերի 3-ին, ժամը 16.30-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացվել 1995 թ. ծնված Հովհաննես Պ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա 2010-2011 թթ. ընթացքում Երեւանի Կենտրոն վարչական տարածքից կատարել է մի շարք կողոպուտներ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բաժին է հրավիրվել տուժողներից մեկը` 55-ամյա մի կին: Նա հայտնել է, որ 2010 …
2013 թ. վերանայված բյուջեն ներկայացվեց ԱԺ-ում Դեկ 04,2012 16:33 Հայաստանի կառավարությունը վերանայել է 2013 թ. պետական բյուջեի որոշ ցուցանիշներ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Վերանայված տարբերակում պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 32 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 152 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 119,8 մլրդ դրամ: Պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացվել են 1,2 …
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին