Բնակարանում հայտնաբերվել է դի Դեկ 06,2012 18:26 Այսօր ժամը 14.19-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում` հենասայլակին հենված, հայտնաբերվել է 1931թ. ծնված Ա. Ակոպովայի դին:
Աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարը նոր տեղակալ ունի Դեկ 06,2012 18:22 Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը նոր տեղակալ ունի: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Շամամ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Շամամ Հարությունյանը 56 տարեկան է: 2002 – 2012 թթ.զբաղեցրել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարության (ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի) “ՀՀ զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետի պաշտոնը:
Շնողի նախկին գյուղապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Դեկ 06,2012 18:17 Լոռու մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ Շնող համայնքի ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։ “Հետք” ինտերնետային թերթի “Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի կատարած ապօրինությունները” խորագրով հրապարակման համաձայն` Քոչինյանը, ով 1996 թվականից մինչեւ 2012 թվականի նոյեմբերն աշխատել է Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավար, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2007 թվականին իր …
Նախագահը ցավակցել է Կարինե Ղազինյանի մահվան կապակցությամբ Դեկ 06,2012 18:12 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազինյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանրապետության ղեկավարն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել Կարինե Ղազինյանի ընտանիքին, հարազատներին եւ մերձավորներին:
Եկատերինբուրգի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Դեկ 06,2012 18:06 Դեկտեմբերի 5-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 1967 թ. ծնված Գրիգոր Գ.-ին, որը ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:
ԿԸՀ-ն քննարկել է մեծամասնական թեկնածուների նախընտրական հիմնադրամների հարցը Դեկ 06,2012 17:18 Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է 2012թ. դեկտեմբերի 2-ին կայացած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ վերջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` 28.10.2012թ.-02.12.2012թ. ժամանակահատվածի համար: ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ ընտրություններին մասնակցած բոլոր …
Չորս հարբած տղաններ բռնաբարել են թոշակառու կնոջը Դեկ 06,2012 17:08 Սարատովի շրջանում չորս հարբած տղաններ բռնաբարել են թոշակառու կնոջ: Երիտասարդները գտնվելով ալկոհոլի ազդեդության տակ հարձակվել են թոշակառու կնոջ վրա, հենց իր բնակարանում: Ծեր կնոջը մի քանի ժամ շարունակ ծաղրի էին ենթարկել հաշմանդամ եղբոր ներկայությամբ: Հանցագործները զգուշացրել էին կնոջը, որ եթե դիմի ոստիկանություն, ապա կսպանեն նրան:Ոստիականությանն հաջողվել է ձերբակալել հանցագործներին: Նրանք առաջին իսկ հարցաքննության ժամանակ …
Փախստականները հնարավորություն կունենան ՀՀ քաղաքացիություն ստանալ Դեկ 06,2012 17:00 ՀՀ կառավարությունը հավանություն է տվել “ՀՀ քաղաքացիության մասին” օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիության ձեռքբերման համար դիմելու ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. դեկտեմբերի 14-ը, որպեսզի Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին հնարավորություն ընձեռվի դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Կառավարության հավանությունն է ստացել “Այլընտրանքային ծառայության մասին” և “ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին” ՀՀ օրենքներում …
Արմավիրի մարզում Ֆոլցվագենըբախվել է բեռնատար Զիլին. կան վիրավորներ (ֆոտո) Դեկ 06,2012 16:52 Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի հատվածում, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ 26-ամյա Արծրուն Պողոսյանի վարած “Ֆոլցվագեն” մակնիշի 34 LP 303 համարանիշի և Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Մամիկոնյանի վարած “Զիլ” մակնիշի 65 ՍՕ 272 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, …
19-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ԿՏՐԵԼ Է ԵՐԱԿՆԵՐԸ, ՀԵՏՈ ԽՄԵԼ ՄԵԾ ՔԱՆԱԿԻ ԴԵՂԱՀԱԲԵՐ Դեկ 06,2012 16:08 Դեկտեմբերի 4-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները Խանջյան փողոցի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում, ծառայություն կատարելու ժամանակ, նկատել են, որ մի երիտասարդ աղջկա, որի ձախ ձեռքի դաստակից արյուն էր հոսում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նրան տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոց մեկնած Ոստիկանության …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
25 Դեկտեմբեր 17:53 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի հորը պատկանող ընկերությունը թալանել են․ ինչ է կատարվում «Զիգզագ»-ի շուրջ
25 Դեկտեմբեր 07:43 ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորել. «Ժողովուրդ»
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը