Արմավիրի մարզում Ֆոլցվագենըբախվել է բեռնատար Զիլին. կան վիրավորներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի հատվածում, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ 26-ամյա Արծրուն Պողոսյանի վարած “Ֆոլցվագեն” մակնիշի 34 LP 303 համարանիշի և Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Մամիկոնյանի վարած “Զիլ” մակնիշի 65 ՍՕ 272 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով “Ֆոլցվագենի” ուղևորներ, Երևան քաղաքի բնակիչ 74-ամյա Միքայել Եգորյանն ու Էջմիածին քաղաքի բնակիչ, 26-ամյա Համլետ Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:




Լրահոս