ԲՈՉԵԼԼԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ապր 11,2012 00:00 Ապրիլ ամիսը հայ երաժշտասեր հասարակությանը բազմաթիվ անակնկալներ է մատուցել` հնարավորություն ընձեռելով արտասահմանյան հայտնի մարդկանց տեսնել Հայաստանում: Նախ` մայրաքաղաք եկավ վրացի երգիչ Դաթոն, հիմա էլ «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծի շրջանակներում Հայաստան է գալու իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլին, ում համերգը կկայանա ապրիլի 22-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ի դեպ, տոմսարկղում համերգի տոմսերը դեռ …
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ Ապր 11,2012 00:00 Ապրիլի 15-ին տեղի կունենա Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, բայց հայտնի չէ, թե ովքեր են առաջադրված անվանակարգերում: Հավանաբար կազմակերպիչները չեն ցանկանում նախօրոք հրապարակել մասնակիցների անունները, որպեսզի նախնական լարվածություն չստեղծվի նրանց միջեւ կամ էլ, որ ԶԼՄ-ները թեկնածուներից որեւէ մեկից գովերգող հարցազրույց չվերցնեն: «Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողների համար կանցկացնենք արդար քվեարկություն: Մեր ընթերցողը հնարավորություն կունենա, զանգահարելով խմբագրություն` 54-64-23 հեռախոսահամարով, իր …
ՓՈԹՈՐԻԿ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ Ապր 11,2012 00:00 Թուրքիայի Էլազըղ մարզում փոթորկի եւ պտտահողմի հետեւանքով 6 մարդ է զոհվել, 7-ը` վնասվածքներ ստացել: Ուժեղ քամին մոտ 100 մետր քշել է ճանապարհ կառուցող բանվորների տնակը, օդ է թռցրել տարածքում գտնվող տրակտորն ու մեքենաները: Տնակում գտնվող բանվորներից 4-ը մահացել են տեղում, իսկ 2-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, 6 զոհի ինքնությունը պարզել դեռեւս չի հաջողվել:
ԿՐԱԿ Է ԲԱՑԵԼ Ապր 11,2012 00:00 «Ռուսաստանի Դաշնության Նովոռոսիյսկ քաղաքում 24-ամյա Սարգիս Ա.-ն, դուրս գալով «Ցերեկ եւ գիշեր» խանութից, հանել է Մակարով տեսակի ատրճանակը եւ սկսել կրակել պատահական անցորդների ուղղությամբ»,-գրում է Lifenews.ru-ն: Փամփուշտներից մեկը վնասել է 65-ամյա մի թոշակառուի ոտքը: Կինը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Լսելով կրակոցների ձայները` մարդիկ սկսել են վազել այս ու այն կողմ, ոմանք պառկել …
ՄԱՀԱՑԵԼ Է ԴԱՐՊԱՍԱՁՈՂԻ ՀԱՐՎԱԾԻՑ Ապր 11,2012 00:00 «ՌԴ Արտեմ քաղաքում 14-ամյա դպրոցական Էդուարդ Տյուպինը մահացել է ֆուտբոլային դարպասաձողի հարվածի հետեւանքով»,-գրում է Լայֆ Նյուզ-ը: Էդուարդը բարձրացել է դարպասաձողին ու ճոճվել դրա վրա, քիչ անց այն կոտրվել եւ ընկել է, որի մի մասն ընկել է երեխայի գլխին: Դատաբժշկական փորձաքննության ժամանակ պարզվել է, որ երեխան մահացել է գանգուղեղային ծանր վնասվածքից: Ոստիկանությունը հարցաքննում է դպրոցի տնօրինությանը, …
ՍԻՐԱՎԵՊ 102 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ Ապր 11,2012 00:00 «102-ամյա ամերիկացի Ջո Բինդերը համարվում է աշխարհի ամենատարեց դռնապանը»,-տեղեկացնում է Telegraph-ը: Նա արդեն 25 տարի աշխատում է Mario՚s ռեստորանում: Նույնիսկ հայտնել է, որ մտադիր է աշխատել դեռ մինչեւ 110 տարեկան: 102-ամյա դռնապանն ընկերություն է անում 48-ամյա կնոջ հետ, ով, ըստ Բինդերի, նրա առույգության գրավականն է: «Մենք սեքսով չենք զբաղվում, սա պարզապես ընկերություն է, պարում ենք, …
«ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԿՈՍՏՅՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ» Ապր 11,2012 00:00 Պարուհի, դերասանուհի, հիմա էլ արդեն երգչուհի ԹԻՆԱ ՔԵՅԸ հիմնել է Պարի եւ կրկեսի ստուդիա: Թինան ավարտել է Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, այժմ սովորում է Կոնսերվատորիայի ջազ վոկալ բաժնում: -Ո՞րն էր պարի եւ կրկեսի ստուդիա հիմնելու նպատակը: -Հայաստանն այսօր օդային ակրոբատներ գրեթե չունի, սովորելու եւ ուսումնասիրելու ենք այդ բնագավառը: Մենք առհասարակ չունենք կրկեսային ոչ մի նորմալ …
ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՏՈՒՆԸ ԿՓԼՎԻ Ապր 11,2012 00:00 2011թ. մայիսի 6-ին սահմանամերձ Ոսկեպար մտնող հիմնական, ասֆալտապատ ճանապարհի եզրի մի հատված` 10 մ երկարությամբ, փլվել է, ինչի արդյունքում հողը լցվել է ճանապարհից ներքեւ գտնվող 71-ամյա Նարենգյուլ Հարությունյանի տան վրա: Ն. Հարությունյանը ճոպաններով ամրացնել է տվել հարեւանի` Լեւոն Գրիգորյանի տան մեծ դարպասը, որպեսզի այն չգլորվի իր տան վրա: Նարենգյուլի ամուսինը` Ռազմիկ Հարությունյանը, 4 տարի առաջ …
ՊԱՅԹՅՈՒՆ` ԵՐԵՎԱՆՈՒՄ Ապր 11,2012 00:00 Երեկ ուժգին պայթյուն է եղել մայրաքաղաքի Հարավարեւմտյան Բ-1 թաղամասի շենքերից մեկում: Դրան հաջորդել է խոշոր հրդեհը թիվ 134 շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտնակներում: Պայթյունից ավտոտնակի դարպասը մի կողմ է թռչել` վնասելով մի քանի քաղաքացիների: Կան նաեւ այրվածքներ ստացածներ: Ըստ ականատեսների` ավտոտնակը ծառայում էր իբրեւ ներկանյութերի եւ քիմիական լուծույթների պահեստ, եւ հրդեհի ուժգնությունը պայմանավորված է եղել նաեւ …
ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԿՆՈՋԸ Ապր 11,2012 00:00 Աջափնյակ համայնքի Ա. Սարգսյան փողոցում երեկ` առավոտյան, մի տղամարդ դանակահարել է մի կնոջ: Ինչպես հայտնի է, զույգը թեժ բանավիճել է փողոցում, ինչից հետո զայրացած տղամարդը ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել տիկնոջը: Րոպեներ անց վերջինիս դեպքի վայրից տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Իսկ դանակահարողին բերման են ենթարկել ոստիկանության Աջափնյակի բաժին: Պարզվել է, որ Ֆրունզե Բարոյան …
07 Փետրվար 18:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյուղը բաժանել են երկու մասի, որդիս մարդու կյանք խլող չի․ Մերձավանում ավտոմատը ձեռքին պահած տղայի մայր
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ
05 Փետրվար 12:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորաքրոջ որդու հարսանիքին մասնակցելու համար դիրքը լքած զինվորին քննչական են տարել ու մեղադրանք առաջադրել
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան