Այս պահին Դավիթ Ղազինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ է։ Նրան կհարցաքննեն, որից հետո նախաքննական մարմինը կձերբակալի նրան։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԿԸՀ-ն բավարարեց Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունը։
Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել և տվել են ընտրակաշառք։




























