Չինական ավտոբուսները ներկրվեցին Երեվան Մար 01,2012 13:20 Չինաստանից ներկրված 249 ավտոբուսներն ու պահեստամասերը Երևան համայնքը կնվիրաբերի ուղղակի “Երևանի ավտոբուս” ՓԲԸ-ին: Այս մասին որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնարարեց Երևանում տրանսպորտի խնդիրները քննարկելու նպատակով խորհրդակցություն կազմակերպել:
Հյուրընկալվելու եվ գողանալու սովորություն Մար 01,2012 13:13 ՀՀ-ի ոստւկանությունից armlur.am -ին հայտնում են, որ Փետրվարի 29-ին, ժամը 16.00-ին, Գուգարք գյուղի մի բնակչուհուց ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 1-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի զգեստապահարանում դրված գրքի միջից՝ 160.000 դրամից, գողացել են 40.000 դրամը: Պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի 59-ամյա մի բնակչուհի՝ փետրվարի 8-ին տուժողի տանը հյուրընկալվելու ընթացքում: …
Քլինթոնը փոձել են համոզել Մար 01,2012 13:03 ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովում փետրվարի 29-ին տեղի ունեցած նիստի ժամանակ կոնգրեսական Ադամ Շիֆը պետքարտուղար Հիլարի Քլինթոնից պահանջել է մեկնաբանել վերջերս Հայոց ցեղասպանության առնչությամբ արած հայտարարությունը: “Կարծում եմ, որ արդարացի կլինի ասել, ես ևս այդպես եմ կարծում, որ Հայոց ցեղասպանության հարցը (ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ցեղասպանությունը պատմական հարց է, ոչ թե …
Վտանգը չեզոքացվել է Մար 01,2012 12:55 Փետրվարի 29-ին, ժամը 11.57-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան 7 շենքի 9-րդ բնակարանի պատշգամբը պոկվել ու կախվել է` վտանգ ներկայացնելով անցորդների համար: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ Ք. Գրիգորյանին պատկանող բնակարանի պատշգամբի երեսպատման քարերը թուլացել են և առկա է ընկնելու վտանգ: Փրկարարները քարերն ապամոնտաժել և տեղափոխել …
Իտալիայում համապետական գործադուլ է Մար 01,2012 12:40 “Ռադիո Մայակ”-ը գրում է, որ այսօր Իտալիայում համապետական գործադուլ է հայտարարվել, երկրի ողջ տարածքում չորս ժամով կանգ կառնի տրանսպորտը`գնացքներն ու լաստանավերը: Գործադուլի կազմակերպիչներն են տրանսպորտի աշխատակիցների արհմիությունները, որոնք դժգոհ են վարչապետ Մարիո Մոնտիի գործունեությունից: Սա, ի դեպ, միակ բողոքավոր ակցիան չի լինելու, մարտին սպասվում են մի շարք նմանատիպ ակցիաներ: Մասնավորապես, մարտի 3-ին գործադուլ են հայտարարել …
4 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԲՌՆԱԶԱՎԹՎԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԺՈՂՈՎՈՒՐԴ Մար 01,2012 12:29 Որքան էլ ՀՀԿ-ի PR-շչիկները փորձում են Սերժ Սարգսյանին պրոպագանդել որպես բարի, խաղաղասեր, ներողամիտ, շրջահայաց մարդ, միեւնույն է, չի ստացվում այն զուգորդել իրականության հետ: Այսօր` մարտի 1-ին` հայտնի ոճրագործությունից չորս տարի անց, ՀՀ ԱԺ-ն քվեարկելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը: Այնտեղ կա դրույթ, համաձայն որի՝ արտակարգ դրության ժամանակ թույլատրվում է նաեւ բանակի օգտագործումը, …
Սելիմի լեռնանցքը կրկին փակ է Մար 01,2012 12:22 Փետրվարի 29-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ է Սելիմի լեռնանցքը`Գեղարքունիքի մարզի հատվածում, դժվարանցանելի է Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհը և Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում է զերծ մնալ …
Կանանց մեծամասնությունը կախվածություն ունի կոսմետիկայից Մար 01,2012 12:21 Renfrew Center Foundation կազմակերպության համար կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց գրեթե 50% -ին դուր չի գալիս իրենց դեմքը առանց դիմահարդարման, – գրում է The Daily Mail-ը: 1292 հարցվողներից 44% նշել են, որ առանց դիմահարդարման իրենց բացասական են գնահատում, 16% -ը վստահ են, որ տգեղ են առանց դիմահարդարման, 14%-ը իրենց “մերկ” են համարում, և …
Գարնան առաջին օրը ձյուն է գալու Մար 01,2012 11:56 Ինչպես տեղեկացնում է Հայհիդրոմետ ծառայությունը տեղումները արևելյան շրջաններում հատկապես կշարունակվեն մինչև մարտի 4-ը: Այսօր երեկոյան ժամերին, 2-ին, 4-ի ցերեկը ամենուրեք ձյուն է սպասվում: 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 2-ի գիշերը կնվազի 4-ից 6, ցերեկը` 8-ից 10, իսկ 3-ի գիշերը` ևս 2-ից 4 աստիճանով:
Միայնակ ու անօգնական Մար 01,2012 11:51 Փետրվարի 29-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի 65 շենքի 96-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Այս մասին armlur.am -ին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1936 թ. ծնված …
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
31 Հունվար 23:40 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում. նրանք որոշել են գիշերել դրսում․ «Հետք»
31 Հունվար 17:01 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չհերքեց՝ Ռուբեն Վարդանյանի վերադարձը չի պահանջել, և այդ արտահոսքի համար Աղազարյանին հեռացրին
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երգիչ Սարո Թովմասյանին վարորդական վկայականից զրկել են․ երգիչն ընկել է դատարանի դռները
30 Հունվար 07:21 Տղամարդկություն ունեցի՛ր, հրապարակի’ր ձայնագրությունը, չե’նք հերքելու մեր գրածը. «Ժողովուրդ»
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան