ՀԵՌԱՑՐԵ՞Լ ԵՆ Փետ 18,2012 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանին աշխատանքից հեռացրել են: Ավելին, վերջերս նա գործուղում անվան տակ մեկնել է Կիեւ: Ըստ լուրերի` քաղաքացիական ավիացիայի վարչության պետ է նշանակվելու ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի փեսան: Մի քանի օր շարունակ փորձեցինք կապվել Մովսիսյանի հետ, սակայն նրա հեռախոսն անհասանելի է: Զրուցեցինք քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար …
ՕԵԿ-Ի ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ Փետ 18,2012 00:00 Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչներից մեկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ՕԵԿ-ն իրենց մարզում «Սոնի էրիքսոն» տեսակի բջջային հեռախոսներ է բաժանում: 50-ամյա տղամարդը, որը չցանկացավ ներկայանալ` վախենալով աշխատանքի վայրում խնդիրներ ունենալ, նշեց, որ իր հարազատներից շատերն արդեն այդ հեռախոսներից ստացել են: Նրա տեղեկացմամբ` հեռախոսները բաժանելու գործում ակտիվություն է դրսեւորում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակից Գագիկ Ստեփանյանը: Պարզեցինք, որ խոսքը …
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՀԱՆՐԱՍԵՓԱԿԱՆ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ Փետ 18,2012 00:00 Հրազդանում փետրվարի 12-ին կայացած քաղաքապետի ընտրություններից հետո երեկ առաջին անգամ լրագրողներին հանդիպեց Հրազդանի առաջին քաղաքապետ Սասուն Միքայելյանը: Նա հենց սկզբում ասաց, որ խորհրդարանական ընտրությունների մասին որեւէ հարցի չի պատասխանելու. այդ մասին կխոսի ապրիլին:Ինչո՞ւ չեք բողոքարկում ընտրությունների արդյունքները: Առաջինը հենց այս հարցը հնչեց «Ուրբաթ» ակումբում, որին Միքայելյանը պատասխանեց հարցով. «Ո՞ւմ բողոքեմ: Իմ մրցակիցը եղել է ամբողջ …
ՉԿԱ՞Ն ԱՐԴՅՈՔ ԲՀԿ-ՈՒՄ ԹԵՎԵՐ Փետ 18,2012 00:00 ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունն օրեցօր հզորանում է, ինչի դրսեւորումներից մեկը Վարդան Օսկանյանի անդամագրումն է ԲՀԿ-ին:-Պարո՛ն Բալասանյան, առաջիկա ընտրություններում առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով: -Ամենայն հավանականությամբ` այո՛: Բայց քանի որ հանդիսանում եմ քաղաքական թիմի մաս, եւ մեր կուսակցությունում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու հարցը դեռեւս չի …
Փետ 18,2012 00:00 Արամի եւ Բուզանդի փողոցներում կառուցվող էլիտար շենքերի խաբվածներից մեկը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն է: Նրա գնած բնակարանը երկրորդ անգամ վաճառվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին: Փորձեցինք լուրը ճշտել նախ Կարապետյանից: Սակայն վերջինս Մոսկվայում է եւ մի քանի օր շարունակ` «անհասանելի»: Իսկ գեներալ Բաղմանյանի անձնական հեռախոսին պատասխանեց …
Փետ 18,2012 00:00 Հանրապետական կուսակցության գոյություն չունեցող շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի շուրջ պտտվող անվստահության ուրվականը ոչ մի կերպ չի անհետանում: «Ժողովուրդ»-ի` ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ կուսակցության որոշ շրջանակներում շարունակում են քննարկել Աբրահամյանին շտաբի պետի պարտականություններից զրկելու տարբերակը: Նրան կասկածում են իր խնամի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգտին սքողված քարոզչություն անելու մեջ: Եւ երբ վերջերս այդ …
Փետ 18,2012 00:00 ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ ինքն առաջիկայում պատրաստվում է անդամագրվել ՀՀԿ-ին: Հակոբյանն ասաց, որ առաջիկա օրերին ներկայացնելու է իր դիմումը: Նա նաեւ նշեց, որ նախորդ ընտրություններից առաջ ներկայացել էր որպես անկուսակցական եւ այս տարիներին պահել որեւէ կուսակցության չանդամագրվելու խոստումը: «Նոր ընտրություններից առաջ կանդամագրվեմ ՀՀԿ-ին ու հասարակությանը կներկայանամ որպես ՀՀԿ-ական»,-ասաց …
ՉՍՈՎՈՐԵՑԻՆՔ Փետ 18,2012 00:00 Երեկ հայտնի դարձավ, որ Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական է տվել: Պատճառն այն է, որ վարչապետ եղած շրջանում նա իր գործարար ընկերոջ միջոցով 500 հազար եվրոյի արտոնյալ վարկ է ստացել` այդպիսով խախտելով երկրի օրենսդրությունը: Անշուշտ, տեղին չէ համեմատել պետականաշինության դարերի պատմություն ունեցող Գերմանիայում առկա քաղաքական մշակույթը վեցհարյուրամյա ընդմիջումից հետո առաջին քայլերն անող Հայաստանի քսանամյա պետութան …
ԱՖԱՆԴՅԱՆԻ ՆՈՐ ՌԵԿԵՏԸ «ՍԹԱՐ»-ՈՒՄ Փետ 18,2012 00:00 «Ժողովուրդ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնցից տեղեկացանք, որ «Սթար» սուպերմարկետների ցանցն իրեն տարբեր ապրանքներ մատակարարող արտադրողների եւ անհատ ձեռներեցների համար պատրաստել է նոր պայմանագրեր: Ըստ նոր փաստաթղթի` նախատեսվում են բազմաթիվ հավելյալ վճարներ, ինչը կարող է հանգեցնել փոքր շրջանառություն ունեցող արտադրողների դուրս մղմանը շուկայից: Պայմանագրի կետերից մեկն այն է, որ «Սթար»-ի յուրաքանչյուր խանութում ապրանքի վաճառքի …
Մազոխիստ զույգը ազատազրկվել է 8 տարով Փետ 17,2012 19:08 ԱՄՆ Օհայո նահանգում ամուսնական զույգը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման` քաղցկեղի բուժելի տեսակից մահացած որդուն ժամանակին հիվանդանոց չտանելու համար,- հաղորդում է Reuters -ը: 8-ամյա Ուիլյամի ծնողները` 37-ամյա Մոնիկա Հասինգը եւ 40-ամյա Ուիլյամ Ռոբինսոնն ընդունել են իրենց մեղքը դեռ հունվարին:Նրանք մեղադրական կողմի հետ գործարքի մեջ են մտել, քանի որ, հակառակ դեպքում կդատվեին սպանության հոդվածով: Զույգի դատապաշտպանները …
17 Հունվար 17:32 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից, չեն թողել՝ քնի, զրկել են հագուստը փոխելու հնարավորությունից․ BBC
13 Հունվար 13:10 «Էսօր քաղաքի ամենալավ տղու ծնունդնա»․ Ալեն Սիմոնյանի կինը կադրեր է հրապարակել Կարլեն Սիմոնյանի ծննդից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից