ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ Փետ 09,2012 00:00 Կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը երեկ հակասահմանադրական որակավորումը ստացավ ոչ միայն խորհրդարանական ընդդիմության, այլեւ նույն ՀՀԿ-ի կողմից: Բանն այն է, ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածը հստակ սահմանում է. «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Մինչդեռ, ըստ այս նախագծի` զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության …
ԴԱՏԸ` ԱՅՍՕՐ Փետ 09,2012 00:00 Այսօր` ժամը 15:00-ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի լսումն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Ինչպես նաեւ կլսվի «Ժողովուրդ»-ի հակընդդեմ հայցն` ընդդեմ մարզպետի:
ՄԱՐԶՊԵ՞Տ, ԹԵ՞ ՈՉ Փետ 09,2012 00:00 Վերջին շրջանում համառ լուրեր են պտտվում այն մասին, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին առաջարկվել է մարզպետի պաշտոն: Սակայն անձամբ Հարությունյանից այն ճշտել չհաջողվեց: Նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Փոխարենը քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանն ասաց, թե «նման առաջարկ չի արվել»:
ՄԵԿ ՕՐՈՒՄ Փետ 09,2012 00:00 Նախօրեին, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը մեկ օրով բոյկոտել էր ԱԺ նիստերը, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատճառաբանել էր ԱԺ-ում ստեղծված ոչ կոնստրուկտիվ մթնոլորտով: Երեկ, սակայն, ԲՀԿ-ն կրկին մասնակցում էր նիստերին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե մեկ օրվա բոյկոտի արդյունքում փոխվեց արդյոք ստեղծված քաղաքական մթնոլորտը, Ն.Զոհրաբյանը պատասխանեց. «Քաղաքական իրավիճակները, քաղաքական պրոցեսները մեկ օրում չեն ուղղվում: Այնուհանդերձ, սա քաղաքական վերաբերմունք էր …
ԱՌԱՆՑ ԳՈՐԾԱՐԱՐ Փետ 09,2012 00:00 Վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե ՀՀԿ համամասնական ցուցակում չի լինի ոչ մի ձեռներեց: Հարցին` նրանց ուղարկելու եք մեծամասնական ընտրակարգով ընտրվելո՞ւ, Սարգսյանն ասել է, թե այդ հարցը վաղաժամ է, քանի որ դեռ հայտնի չէ, թե ով եւ որ քաղաքական ուժերից կառաջադրվեն մեծամասնական ընտրակարգով: Իսկ հարցին` ՀՀԿ համամասնական ցուցակում ինքը կլինի առաջինը, թե երկրորդը, …
ԲԱՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ Փետ 09,2012 00:00 Ինչ Ազգային Ժողովի նախագահ է դարձել Սամվել Նիկոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է խորհրդարանի դահլիճ մտնել ԱԺ նախագահի համար նախատեսված մուտքից: Իսկ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի օրոք, Տիգրան Սարգսյանը խորհրդարանի դահլիճ էր մտնում ՀՀԿ խմբակցության սենյակի մոտով` հանգրվանելով այնտեղ` Գալուստ Գրիգորիչի մոտ:
ԲԱՑ ԵՐԵՍՈՎ` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Փետ 09,2012 00:00 Ռեժիմի ցինիզմը սահմաններ չունի: Չնայած գնաճին, աղքատության մակարդակի բարձրացմանը, սոցիալական բեւեռացմանը, իշխանություններն, այնուամենայնիվ, որոշել են ամեն գնով վերարտադրվել: Դեռ ավելին, ՀՀԿ-ն հայտարարում է առաջիկա ընտրություններում խորհրդարանում մեծամասնություն կազմելու մասին: Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո ՀՀ վարչապետ, ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց` ինչ երեսով է ՀՀԿ-ն մասնակցելու ընտրություններին եւ ինչու է համոզված, որ մեծամասնություն է կազմելու: «Այդ …
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ԱՄԵՆՈՒՐ ԵՆ Փետ 09,2012 00:00 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն այնքան է օտարել քաղաքական գործընթացներից, որ մայիսին դժվարանալու է ընտրություն կատարել:-Պարո’ն Անդրեասյան, վերջին օրերին բոլորը խոսեցին լրագրող Հայկ Գեւորգյանի հետ կապված հայտնի պատմության մասին, սակայն օմբուդսմենի ձայնը չկար: -Համաձայն չեմ, որ օմբուդսմենի ձայնը չկար, որովհետեւ օմբուդսմենի տեղակալի ձայնը օմբուդսմենի ձայնն է նաեւ, եւ …
Փետ 09,2012 00:00 ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը վերջերս յուրօրինակ վարքագիծ է դրսեւորում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով` նա Սամվել Նիկոյանի օգնականների ու խորհրդականների սիրտը շահելու, այդպես նաեւ շեֆի աչքին բարձր երեւալու համար կազմակերպում է ճոխ խնջույքներ` խորովածով, քաբաբով եւ դրանց կից բոլոր ատրիբուտներով: Արդյունքում` ԱԺ երրորդ հարկում, քառօրյայի օրերից բացի, մնացած բոլոր ժամանակ` օրվա երկրորդ կեսից, տարածվում է ուտելիքի …
Փետ 09,2012 00:00 Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք ընտրությունների ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բավականին ակտիվ է աշխատելու: «Մենք նստելու ենք եւ արտաժամյա սպասենք, որ մեզ զանգահարեն, նույնիսկ մեր արագ արձագանքման խմբերը փորձելու են Հրազդանին մոտ շրջել, որպեսզի եթե լինեն դեպքեր, արձանագրվեն»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ըստ նրա` մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների …
26 Նոյեմբեր 20:46 Էրեբունիում մոխրակույտի են վերածվել փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով մեքենաները. կասկածելի հրդեհ
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին