ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Փետ 07,2012 00:00 Այս տարի նախատեսված է Ուկրաինայից Հայաստան ներկրել 25 հազար տոննա ազոտական պարարտանյութ, որը կբաշխվի մարզերին: Շիրակի մարզի 119 համայնքներին կհատկացվի 3500 տոննա: Արդեն ավարտվել են շահառուների ցուցակագրման եւ գումարի հավաքագրման աշխատանքները: 1 կգ ազոտական պարարտանյութը գյուղաբնակները ձեռք են բերելու 120 դրամով` գործընթացի մեկնարկից օրեր առաջ հայտարարեցին գյուղոլորտի մասնագետները: Մինչդեռ համայնքներում գյուղաբնակներից հավաքագրվել է 6500 դրամ: …
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՇՈՒՐՋ Փետ 07,2012 00:00 Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը լրագրողների հետ զրույցում երեկ կարծիք է հայտնել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է վերադառնա քաղաքականություն: Շիրինյանի կարծիքով` Քոչարյանի վերադարձը հնարավորություն կընձեռի երկրում ձեւավորել բազմաբեւեռ ուժեր, եւ եթե երկրում լինի 3 հավասար ուժ, ապա երկիրը չի պառակտվի 2 մասի: Հարց. Ինչպե՞ս եք վերաբերվում այն պնդմանը, որ Ռ.Քոչարյանը պետք է վերադառնա քաղաքականություն: …
ԿՈՏԱՅՔԻ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ` ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ Փետ 07,2012 00:00 Մի հին իրական պատմություն կա. Լոնդոնում հանդիպում են երկու աշխարհահռչակ գրող` սարսափելիորեն նիհարակազմ Բերնարդ Շոուն եւ սարսափելիորեն գեր Օնորե դը Բալզակը: Նայելով անգլիացի մեծ գրողին` Բալզակն ասում է. «Սը՛ր, Ձեզ նայելիս կարելի է ենթադրել, որ Անգլիայում սով է»: Սրախոս Շոուն պատասխանում է. «Այո՛, պարո՛ն, Ձեզ նայելիս էլ կարելի է ենթադրել, որ դրա պատճառը Դուք եք»: …
Փետ 07,2012 00:00 «Կոալիցիան քաղաքական եղբայրություն է»: Ռազմիկ Զոհրաբյան armworld.am Այս խոսքերից այնպիսի տպավորություն է, որ Ռ.Զոհրաբյանը, սովորության համաձայն, կենաց է խմում: Նա մոռացել է, որ իր առջեւ ձայնագրիչ կա, իսկ ինքն էլ քյաբաբի սեղանի շուրջ չէ: Հայկական իրականության մեջ, ցավոք, քաղաքականությունն անգամ սրբագույն այս գաղափարը չի հանդուրժում. հիշե՛ք Սարոյան եղբայրների օրինակը: Այնպես որ, քաղաքական եղբայրություն գրեթե չի …
Փետ 07,2012 00:00 «Հիմա ես հո կրակը չընկա՞, որ հայ եմ»: Անդրանիկ Նիկողոսյան Թերեւս հայ ժողովուրդն է կրակն ընկել նման պատուհասների ձեռքը, որոնք իրենց ազգային պատկանելությունից ամաչում են: Թե ինչ վերաբերմունքի են արժանի նմանները, պարզ է: Ավելի կարեւոր է, որ տվյալ դեպքում ինքնահռչակ պուտինականը պատրաստվում է ինչ-որ աշխարհաքաղաքական հարցեր լուծել: Եւ ստիպված, հակառակ իր կամքին է Հայաստանում հայտնվել …
Փետ 07,2012 00:00 «Ցանկացած իշխանություն շատ լավ գիտակցում է, որ քաղցր կյանք իրեն չի սպասվում»: Տիգրան Սարգսյան «Ժամանակ» Զարմանալի բացահայտում է արել ՀՀ վարչապետը: Փաստորեն, լավ օրից չէ, որ մարդիկ, միմյանց գլուխ կոտրելով, իշխանության են ձգտում: Նրանք ստիպված են գալիս իշխանության` հանուն երկրի, թե չէ իրենց կյանքում իշխանական աթոռը միայն դառնություն ու դժբախտություն է պարգեւում: Մենք էլ կարծում …
ՓՐԿԵ՛Ք ԵԼԵՆԱ ՔԱԼԱՇՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ Փետ 07,2012 00:00 31-ամյա Ելենա Քալաշյանն ունի ձեր աջակցության կարիքը: Նա տառապում է կրծքագեղձի քաղցկեղով, իսկ հերթական անգամ հետազոտվելուց հետո պարզ է դարձել, որ նորագոյացությունները ոչ միայն կրծքի, այլեւ 18-ից 9 ավշարային հանգույցների վրա են: Բուժման ամբողջ կուրսն անցնելու համար նրան անհրաժեշտ է 54.000 ամերիկյան դոլար, որը, սակայն, Ելենան չունի: Ուստի դիմում ենք մեր ընթերցողներին` խնդրելով ուժերի ներածին …
ԶԻՆՎՈՐԻ ԴԵՄՔՆ ԱՅՐՎԱԾ Է Փետ 07,2012 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 2-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային` Հորադիզի պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում ստացած հրազենային վերքից մահացել էր Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել Կառլենի եւ իր ծառայակից ընկերների միջեւ: Մեզ հետ զրույցում զինվորի հարազատները հայտնեցին, որ Կառլենի դեմքն ամբողջությամբ այրված էր:Տեղեկացանք, որ Կառլեն Բաղդասարյանը …
ՉԻ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Փետ 07,2012 00:00 2011 թվականի սեպտեմբերի 5-ին Երեւանի Ավան վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության հոսպիտալում բուժքրոջ սխալ ներարկման պատճառով մահացավ 4 տարեկան Վալերի Սեյրանյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեռեւս դեկտեմբերին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է դատական նիստ տեղի ունենար: Սակայն արդեն 3 անգամ դատական նիստը չի կայանում մեղադրյալի փաստաբանի բացակայության պատճառով: Փոխարենը պարտաճանաչորեն ներկայանում է երեխայի մահվան …
ԵԺԿ-Ն ԿՄԵՐԺԻ Փետ 07,2012 00:00 Շրջանառվող լուրերի համաձայն՝ փետրվարի 9-ին մեկնարկելիք ԵԺԿ համագումարում, բացի ԲՀԿ-ից, հայաստանյան մյուս երեք կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը, դառնալու են ԵԺԿ դիտորդ անդամ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների համաձայն՝ ԵԺԿ-ն մերժելու է միայն ԲՀԿ-ին, քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ է աշխատել, որ ԵԺԿ մարսելյան համաժողովում չհնչի ԲՀԿ-ի անունը` ԵԺԿ-ին «համոզելով», որ ԲՀԿ առաջնորդը սատարում է Եվրոպայում …
01 Մարտ 10:59 Փաշինյանի, Սիմոնյանի, Ջուլհակյանի, Քոչարյանի նկատմամբ պետք է հարուցվի քրեական հետապնդում․ միջնորդություն է ներկայացվել
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան