ԵԺԿ-Ն ԿՄԵՐԺԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջանառվող լուրերի համաձայն՝ փետրվարի 9-ին մեկնարկելիք ԵԺԿ համագումարում, բացի ԲՀԿ-ից, հայաստանյան մյուս երեք կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը, դառնալու են ԵԺԿ դիտորդ անդամ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների համաձայն՝ ԵԺԿ-ն մերժելու է միայն ԲՀԿ-ին, քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ է աշխատել, որ ԵԺԿ մարսելյան համաժողովում չհնչի ԲՀԿ-ի անունը` ԵԺԿ-ին «համոզելով», որ ԲՀԿ առաջնորդը սատարում է Եվրոպայում բռնապետ համարվող Լուկաշենկոյին: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ մեկնաբանել լուրերի հավաստիությունը. «Սակայն, եթե իրապես ԵԺԿ-ի նման լուրջ եւ հեղինակավոր կուսակցությունն իր որոշումները պետք է կայացնի բամբասանքների եւ ստահոդ ուղղորդումների հիման վրա, ապա ես ցավում եմ ԵԺԿ-ի համար։ Ինչ վերաբերում է ԲՀԿ նախագահի անունը շահարկելուն, ապա կրկին անգամ հիշեցնեմ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Բելառուսի նախագահի հարաբերություններում քաղաքական մոտիվացիաներ չկան։ Եւ, ի դեպ, Հայաստանի քաղաքական իշխանության վերաբերմունքը եւս Բելառուսի ու նրա իշխանության հանդեպ հաստատ բացասական չէ։ Իսկ ովքեր լսել են ընդամենը մեկ շաբաթ առաջ ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հնչեցրած իմ ելույթը Բելառուսում տիրող իրավիճակի վերաբերյալ, լրջորեն պիտի մտածեին նման լուրեր շրջանառելուց առաջ։ Իսկ մնացածը ԵԺԿ-ի որոշելիքն է»։




Լրահոս