Բնակարանում հայտնաբերել են դի Հուն 15,2013 10:19 Հունվարի 14-ին, ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 16 շենքի 31 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել “1-02″,”1-03” ծառայությունները: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 1938-ին ծնված Ռ. Նիկոլյանի դին:
10 ավտոմեքենա դուրս են բերվել արգելափակումից Հուն 15,2013 10:16 Հունվարի 14-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գոգավանի անցակետից 1 կմ դեպի քաղաք Տաշիր, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ: Անհրաժեշտ է օգնություն: 18.50-ին դեպքի վայր է մեկնել Տաշիր ՃՇՇե-ից երկու միավոր տեխնիկա: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ժամը 21.33-ի դրությամբ փրկարարների և Տաշիր ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ավտոճանապարհը մաքրվել և մշակվել …
Հայաստանում փակ եվ դժվարանցանելի ավտոճանապարհներ կան Հուն 15,2013 10:14 Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 07.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են, փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Երնջատափ-Նորաշեն, Թթուջուր-Ձորագլուխ գյուղերի ավտոճանապարհները, իսկ դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհի որոշ …
Ժողովուրդ. Ի՞նչ է պատահել Արզնու եվ Պապա Կառլո լիմոնադի գործարանի կաթսայատանը Հուն 15,2013 10:12 Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների`”Արզնի” հանքային ջրերի գործարանը մի քանի օր է` չի աշխատում: Իսկ երեկ անհայտ անձանց կողմից կամ անհայտ հանգամանքներում պայթեցվել Է “Արզնու” և “Պապա Կառլո” լիմոնադի գործարանի կաթսայատունը: “Արզնի” հանքային ջրերի գործարանի տնօրեն Ռուբեն Փենեսյանը թերթի հետ զրույցում պարզաբանել է. “Կաթսայատունը չի պայթել, այլ ցրտի պատճառով որոշ խողովակներ սառած են եղել, և հիմա ընթացիկ …
Հրապարակ. ԲՀԿ-ն կանցնի՞ Ռոբերտ Քոչարյանին Հուն 15,2013 10:09 Որոշ գնահատականներով՝ Գագիկ Ծառուկյանն անկումային տրամադրության մեջ է, ընտրություններին չմասնակցելու իր հայտարարությունից հետո չի հանդիպել կուսակիցներին, չի ասել, թե ինչ պետք է անեն առաջիկայում: Չնայած դրան՝ կուսակցության անդամների մի մասը սահուն ինտեգրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը տեղերում պաշտպանելու սուրբ գործին: Ինչ վերաբերում է կուսակցության արմատական հատվածին, ապա վերջինս չի կորցնում հույսը, որ դեռ ինչ-որ բան …
ՀԺ. Ամբողջ ֆինանսական համակարգը կարող է փլուզվել Հուն 15,2013 10:06 Վերջին շրջանում մտահոգիչ տեղեկություններ են արտահոսում Հայաստանի բանկային համակարգից: Ըստ “Հայկական ժամանակ”-ի տեղեկությունների՝ մեր բանկային համակարգում ծագել են այնպիսի խնդիրներ, որոնք կարող են լուրջ ճգնաժամի պատճառ դառնալ: Խնդիրները վերաբերում են առաջին հերթին վարկերի վերադարձելիությանը: Վարկառուները չեն կարողանում սպասարկել բանկերի՝ նախկինում տրված վարկերը, և ներկայումս՝ գնալով ավելի մեծ տարածում է ստանում վերավարկավորումը: Այսինքն, վարկառուները մի բանկից …
Ժողովուրդ. Դատական հայց` լրագրողին պրաստիտուտկա անվանած Խաչիկ Խաչատրյանի դեմ Հուն 15,2013 10:03 Հանգստյան օրերին “Ժողովուրդ” օրաթերթը, ինչպես որ խոստացել էր, դատական հայց է ներկայացրել “X գրուպ”-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ: Դատական հայցը վարույթ է ընդունվել և կքննվի Արաբկիր-ՔանաքեռԶեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանի նախագահությամբ: Թերթը հիշեցնում է, որ “Ժողովուրդ” օրաթերթի լրագրողուհու` իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին Խաչատրյանը պատասխանել էր`”Դե գրի”, ազիզ ջան, գրի”, …
Հրապարակ. Սերժ եվ Տիգրան Սարգսյանները քցե՞լ են ԱԺ պատգամավորին Հուն 15,2013 10:01 ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի հարաբերություններն այնքան են վատացել վարչապետի և Սերժ Սարգսյանի հետ, որ նա արդեն բացահայտ դժգոհում է նրանցից: Ըստ “Հրապարակ”-ին հասած լուրերի, նա մտերիմների շրջանում նեղսրտել է, թե իրեն “քցել” են՝ չկատարելով իրենց խոստումները: Ըստ նրա, խորհրդարանական ընտրություններից առաջ իրեն խոստացել են Մասիսի կարևոր գերատեսչությունների ղեկավարներ նշանակել իր մերձավորներին: Խոսքը ջրմուղի, Էլեկտրացանցի ու …
Ժողովուրդ. ՀԱԿ-ում փողի կռի՞վ է Հուն 15,2013 09:54 ՀԱԿ-ի ներսում կրքերը գնալով թեժանում են: Լարվել են ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանի հարաբերությունները: Բանը հասել է նրան, որ Մակեյանը պատրաստվում է չորեքշաբթի կայանալիք ՀԱԿ քաղխորհրդի նիստի ժամանակ ներկայացնել ՀԱԿ քաղխորհրդի ձևավորման վերաբերյալ փաստաթղթի նախագիծ, որը ենթադրում է նաև Լ. Զուրաբյանի իմփիչմենթը: Նման մի նախաձեռնությամբ Մակեյանը հանդես …
Հրապարակ. Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ից շտաբի պետ է հրավիրել Հուն 15,2013 09:51 “Հրապարակը” գրում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն Ամանորը սովորաբար նշում է ԱՄՆ-ում, այս տարի նախագահական ընտրությունների պատճառով չի մեկնել: Նա տոներից առաջ զանգահարել է ԱՄՆ, իր որդու` Կարինի ընկերոջը, ԱՄՆ Կոնգրեսի փորձագետ Լեւոն Բաղրամյանին` խնդրելով գալ Հայաստան եւ ղեկավարել իր նախընտրական շտաբը: Ի դեպ, վերջինս մասնակցել է Օբամայի նախընտրական արշավին, 30 տարեկան է, մարշալ Հովհաննես …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը